Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հռոմում Հայաստանը ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականը Արմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան–Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Դատարանը որոշել է պարտավորեցնել Եկեղեցուն՝ ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել Տեր Արամի և Տեր Թադեի պաշտոնավարումը Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցեր ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի. Երևանում և առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Չինաստանում նշում են Նոր տարվա առաջին օրը Սաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետրոս Ղազարյանի Բանակցությունները կենտրոնացած են Թեհրանի միջուկային ծրագրի և Իրանի դեմ պատժամիջոցների վերացման վրա ՌԴ նավատորմն ամենալավ երաշխիքն է ռուսական առևտրային նավերի անվտանգության համար. Նիկոլայ Պատրուշև Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարություն Եվրոպան չի մասնակցի Ժնևում կայանալիք Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա բանակցություններին

Հռոմում Հայաստանը ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականըԱրմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան–Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԳիշերը խոցվել է ուկրաինական 151 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆԴատարանը որոշել է պարտավորեցնել Եկեղեցուն՝ ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել Տեր Արամի և Տեր Թադեի պաշտոնավարումըՔննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցերՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնՕդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի. Երևանում և առանձին շրջաններում սպասվում են տեղումներՉինաստանում նշում են Նոր տարվա առաջին օրըՍաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետրոս ՂազարյանիԵրեխաները սոցցանցերում․ արդյո՞ք նրանք վտանգված ենԲանակցությունները կենտրոնացած են Թեհրանի միջուկային ծրագրի և Իրանի դեմ պատժամիջոցների վերացման վրաՌԴ նավատորմն ամենալավ երաշխիքն է ռուսական առևտրային նավերի անվտանգության համար. Նիկոլայ ՊատրուշևՇվեյցարիայում տարածաշրջանային գնացքը դուրս է եկել երթուղուցԲուդապեշտում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունԵվրոպան չի մասնակցի Ժնևում կայանալիք Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա բանակցություններինԼեհաստանի իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել լքել ՌուսաստանըՌուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ժամանել են Ժնև՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համարՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԿոյուղատարերից կեղտաջրերը լցվում է ավտոտնակներ ու շենքերի նկուղներՌԴ-ն, Իրանը և Չինաստանը նավեր են ուղարկել՝ Հորմուզի նեղուցում համատեղ զորավարժություններին մասնակցելուԲաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտելՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ թունելի հորատումըՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըԴպրոցի տնօրենի մրցութային գործընթացի թվայնացում. հարթակում հասանելի են նաև ուսուցչի մրցույթներըԱՍՀ նախարարությունը հորդորում է կենսաթոշակառուներին մինչև մարտի 5-ը որևէ բանկ ընտրել, հակառակ դեպքում պետությունն է անելու իրենց փոխարենԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համարԱրաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ հայտնաբերվել են ավտոմեքենայի հայելու 21 զույգ ապակիներ (տեսանյութ)Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններԽաղաղության խորհուրդը որոշ հարցերում կհամագործակցի ՄԱԿ-ի հետ․ ԹրամփՊուտինը Սերգեյ Իվանովին հեռացրել է Անվտանգության խորհրդի կազմիցՏասնհինգ երկիր պահանջել է, որ Ռուսաստանը ազատ արձակի քաղբանտարկյալներին և հետաքննի Նավալնու մահըՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ՌԴ հարավում խոշորագույն նավթավերամշակման գործարանի և Թաթարստանի մայրաքաղաքի վրաԱրշակ Խաչատրյանի գործով կամայական եզրակացությունները իրավական արժեք չունեն. ՀՀ քննչական կոմիտեՍևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքովԻրանը ձգտում է գործարքի եւ հասկանում դրա տապալման հետեւանքները ԹրամփԿրшկոց՝ Զովունի գյուղի սկզբնամասում․ կա վիրшվորԲոլոր ճանապարհները բաց ենԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱրաբական երկրներն ու ԵՄ-ն դատապարտել են Իսրայելի կառավարության որոշումըԴատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանից բռնագանձել 12 անշարժ և շարժական գույքԵրևանում 2026թ. կիրականացվի 200 հազար քմ փոսային նորոգման աշխատանք (տեսանյութ)Ուկրաինան ավելի լավ է որքան հնարավոր է շուտ նստի բանակցությունների սեղանի շուրջը. ԹրամփԿկայանա՞ արդյոք Ավստրիայում փետրվարի 16-19-ին հրավիրված Եպիսկոպոսաց ժողովըԹալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել էԻրանի արտգործնախարարը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից առաջ հանդիպել է ԱԷՄԳ-ի ղեկավարի հետԲելգիան հյուպատոսական ծառայություններ կմատուցի ԵրևանումՏեղումներ կլինեն առանձին շրջաններում վաղըՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Հայաստան

Նոյեմբերի 17-ին Տաթևը կրկին ցնցվեց բոթից՝ Լևոնը զոհվել է…

Դանիելյան Լեւոն Գրիգորի. ծնվել է 2001 թ. օգոստոսի 30-ին Տաթեւ գյուղում: Սովորել է Տաթեւի միջնակարգ դպրոցում: 2019 թ. ընդունվել է Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի տնտեսագիտության բաժին:

2020 թ. հունվարի 8-ին զորակոչվել է բանակ, ծառայության ուսումնական վեցամսյա փուլն անց է կացրել Գյումրիում: Հիմնական ծառայության վայրը Հադրութի զորամասն էր, որում կրտսեր սերժանտ Լեւոն Դանիելյանը հակատանկային ջոկի հրամանատար էր: Գորիսեցի Լյովին Հադրութի զորամասի զինծառայողները նկարագրում են որպես չափազանց մարդասեր զինվորի, պատմում են, որ պատերազմի օրերին Լեւոնն իր խոցած թշնամական տանկերի անձնակազմի մասին էր խոսում, ասում, որ նրանք էլ ինչ-որ մեկի որդինեն են, եղբայրը, ամուսինը:

Դեռ Գյումրիի զորամասում Լեւոնն արժանացել էր երկու մեդալի՝ լավ ծառայության ու վարքի համար: Հադրութի զորամասում նա հասցրել էր աչքի ընկնել առաջին օրերին՝ նրան էր վստահվել նորակոչիկներին զինվորական երդմանը պատրաստելու պատիվ-պարտականությունը, որի համար կարճ ժամանակով տեղափոխվել էր Մարտունու զորամաս:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց: Արցախի հերոս Դավիթ Ղազարյանի հրամանատարության ներքո Լեւոնն ու ընկերները նշանակալից մարտեր են վարել Հադրութում: Լեւոնի հակատանկային զենքի վարժ տիրապետման շնորհիվ հակատանկային ջոկը տեխնիկայի ու մարդուժի մեծ վնասներ է հասցրել թշնամուն: Հադրութից դուրս են եկել «նահանջ» հրամանից հետո: Հադրութից դուրս գալուց հետո կռվել են Մարտունիում:

Նոյեմբերի 6-ին Լեւոնը միացել է Շուշիի պաշտպանւթյան մարտերին, նոյեմբերի 7-ին զանգահարել է քրոջը, ասել, որ Քարին տակում շրջափակման մեջ են, սպասում են օգնության: Հեռախոսային այդ խոսակցությունից հետո ընտանիքի անդամներն այլեւս Լեւոնի հետ կապ հաստատել չեն կարողացել:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հարազատները հեռախոսազրույց են ունեցել Լեւոնի հրամանատարի հետ, ով ասել է, թե տղաները շրջափակման մեջ են ու շուտով դուրս են բերվելու «Կարմիր խաչի» օգնությամբ:

Նոյեմբերի 17-ին Տաթեւը կրկին անգամ ցնցվեց բոթից՝ Լեւոնը զոհվել է: Դատաբժշկական փորձաքննությունը մահվան ամսաթիվ նշել է նոյեմբերի 9-ը …

Լեւոնին սիրում էին բոլորը, Տաթեւում հիմա էլ առանց արցունքների նրա անունը չեն արտասանում: «Լեւոնի զոհվելու լուրը լսելուց հետո մի ամբողջ օր չեմ կարողացել խոսել, հիմա էլ չեմ կարող ասել, թե դա ինչ ցավ է, այդ ցավն անուն չունի ու դա նկարագրելու համար բառեր չկան: Լեւոնը ձեռքերիս վրա է մեծացել, ձեռքերիս վրա էլ նրան մինչեւ գերեզմանատուն եմ տարել: Նրան բոլորն էին սիրում փոքր երեխաներից մինչեւ ծերունիներ: Խելացի, համեստ, հարգալից երիտասարդ էր, Տաթեւը դեռ պիտի հպարտանար նրա սխրանքներով, բայց սխրանքները պիտի կյանք չարժենային, ցավն այնքան մեծ է, որ հպարտանալու տեղ չի թողնում: Տաթեւը զավակ չէ՝ գանձ է կորցրել…»,-պատմում է համագյուղացի երիտասարդներից մեկը:

Լեւոն Դանիելյանի աճյունը հուղարկավորվել է Տաթեւի գերեզմանատանը նոյեմբերի 19-ին:

Լեւոն Գրիգորի Դանիելյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով՝ հետմահու:

syuniacyerkir.am