Արմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան–Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը
Փետրվարի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը՝ ընդգծելով համագործակցության ընդլայնման և խորացման նոր հնարավորություններն ու ուղղությունները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը, ինչպես նաև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախաձեռնության իրականացման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին։
Վերոնշյալի համատեքստում դեսպան Իմանբաևը բարձր է գնահատել Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում առկա դրական դինամիկան և ողջունել քաղհասարակությունների փոխայցելությունները։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին