Կոյուղատարերից կեղտաջրերը լցվում է ավտոտնակներ ու շենքերի նկուղներ
Արդեն 10 օր է՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Գրիգոր Հասրաթյան փողոցի 6-րդ և հարակից շենքերի ու սեփական տների հարյուրավոր բնակիչներ չեն կարողանում հստակ ստանալ հարցի լուծման պատասխանը՝ որ կառույցի պատասխանատուներն են մի ամբողջ թաղամաս փրկելու գարշահոտ ու հակասանիտարական վիճակից, հաղորդում է Shamshyan.com–ը։
Այսօր՝ փետրվարի 17-ին, կայքի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «10 օր առաջ նկատեցինք, որ 4 մուտքանի, 5 հարկանի շենքի դիմացով կեղտաջրերը դուրս են գալիս ու ամբողջ տարածքում գարշահոտ վիճակ է։ Սկսեցինք հետաքրքրվել ու պարզեցինք, որ էդ կեղտաջրերը լցվում են ավտոտնակների և շենքերի նկուղներ։ Փորձեցինք մեր ուժերով խնդիրը լուծել, սակայն մենք անզոր էինք, քանի որ պետք է աշխատանքները իրականացներ Վեոլիա ջուրը հատուկ տեխնիկաներով։
Մի քանի անգամ զանգահարել ենք «Վեոլիա ջուր», մի անգամ եկան 2-3 րոպե իբրև թե գործ արեցին ու իրենց աշխատանքը համարելով ավարտված գնացին, բայց հարցը չլուծվեց ու արդեն 10 օր է հակասանիտարական ու գարշահոտ վիճակը պահպանվում է։
Ստիպված դիմեցինք կառավարություն, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, այդ երկու կառույցներից գոնե պատասխանեցին, որ խնդիրը «Վեոլիա ջրի» տիրույթում է և իրենք կմիջնորդեն որ հարցը կարգավորվի։ Դա էլ օգուտ չտվեց։
Կեղտաջրերի կողքով է անցնում նույնիսկ խմելու ջրի խողովակը և չի բացառվում, որ եթե վանսվի խմելու ջրի խողովակը, ամբողջ կեղտաջուրը խողովակով կանցնի դեպի բաժանորդների տներ»։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ Փաշինյան