Եվրոպան չի մասնակցի Ժնևում կայանալիք Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա բանակցություններին
Եվրոպացի պաշտոնյաները փորձել են մասնակցել Ժնևում նախատեսվող Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա բանակցություններին, սակայն չեն ընդգրկվելու բանակցային սեղանի շուրջ։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Ժնևում նախատեսված է խորհրդակցությունների հերթական փուլը։ Նախորդ երկու հանդիպումները կայացել են հունվարի 23-24-ին և փետրվարի 4-5-ին՝ Աբու Դաբիում։
Ռուսական պատվիրակությունը գլխավորելու է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Կազմում ընդգրկված են շուրջ 20 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Ուկրաինական պատվիրակությունում կլինեն Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը, ինչպես նաև Սերգեյ Կիսլիցան և Վադիմ Սկիբիցկին։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...