Փորձ է արվում Հայաստանը աստիճանաբար դուրս բերել Արցախի հետ կապված պրոցեսներից․ Աբրահամյանը՝ Հաջիևի հայտարարության մասին
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հիշեցնեմ, որ ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի հարցը կարգավորվում է 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությամբ՝ Հայաստան-ՌԴ-Ադրբեջան ձևաչափով։
Եթե իրականում նման գործընթաց կա ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև, ապա դա նշանակում է, որ փորձ է արվելու Հայաստանը աստիճանաբար դուրս է բերել Արցախի հետ կապված պրոցեսներից։
Պարզ ասած, նույնիսկ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթուղթը ենթադրում էր, որ Արցախի հետ կապված հարցերը կարգավորվելու են եռակողմ ձևաչափով, խոսքը հրադարարի հաստատման ու դրանից բխող քայլերի մասին է։
Սակայն Ադրբեջանի նպատակն է, որպեսզի Հայաստանը Արցախի հետ կապված հարցերում դուրս գա խաղից և այն շարունակվի ՌԴ-Ադրբեջան երկկողմ ձևաչափով»:


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
ՀՀ Կառավարության կազմը