Չարչյանը գտնվում է անազատության մեջ մի մեղադրանքով, ինչի մեջ ՄԻՊ-ը մեղադրել է ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին
Արմեն Չարչյանը գտնվում է անազատության մեջ մի մեղադրանքով, ինչի մեջ ՄԻՊ-ը մեղադրել է ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր Հայաստանում գործող անարդարադատությունը շարունակում է ապօրինի կերպով կալանքի տակ պահել «Հայաստան» դաշինքի պատգամավոր պրոֆ. Արմեն Չարչյանին:
Արմեն Չարչյանը գտնվում է անազատության մեջ մի մեղադրանքով, ինչի մեջ ՄԻՊ-ն իր հունիսի 18-ի զեկույցում մեղադրել է ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին:
Վիլեն Գաբրիելյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել: Նա ՔՊ-ի խմբակցության կազմում մասնակցում է ԱԺ-ի նիստերին:
Հայաստանի գլխավոր դատախազի ուշադրությանն եմ հանձնում ՄԻՊ-ի զեկույցի հետևյալ հատվածը:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացվել են տեղեկություններ այն մասին, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը հավաքին համակարգել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը: Համաձայն ձեռք բերված տվյալների՝ Վ.Գաբրիելյանը տուն-ինտերնատի տնօրենին տվել է կոնկրետ գործողություններ կատարելու ապօրինի հրահանգներ, համակարգել է նրա աշխատանքները՝ կապված հունիսի 17-ի հավաքին աշխատակիցների մասնակցությունն ապահովելու հետ: Ըստ տեղեկությունների՝ նա նաև տնօրենին հրահանգներ է տվել այն հարցի հետ կապված, թե ինչ պատասխանել այլ մարմինների ու լրատվամիջոցների տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցության մասին հրապարակված տեսանյութի առնչությամբ»:
Հ.Գ. նավակ ճոճողի նկարը պրոֆեսորի նկարի կողքին ներկայացնելու համար հայցում եմ ընթերցողների ներողամտությունը»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...