Պատվաստումը պետք է լինի քաղաքացու կողմից գիտակցված, այլ ոչ պարտադիր կամ «կամավոր-պարտադիր»
Հարգելի ընկերներ և հետևորդներ,
Որպեսզի ձեզ համար հոկտեմբերի 1-ից անակընկալ չլինի, տեղեկացնում եմ, որ շրջանառության մեջ է դրված «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագիծը, որը լուրջ անհարմարություններ է առաջացնելու գրեթե ԲՈԼՈՐ գործատուների և գրեթե ԲՈԼՈՐ գրանցված աշխատողների համար:
Փոփոխությունների մասին՝
Դրվում է պահանջ, որ ԲՈԼՈՐ աշխատողները կամ պետք է պատվաստվեն, կամ էլ 14 օրը մեկ ներկայացնեն կորոնավիրուսի՝ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ կատարած թեստի բացասական պատասխան: Եթե աշխատակիցը հրաժարվում է դա կատարելուց, ապա գործատուն կարող է թույլ չտալ նրան կատարել իր աշխատանքային պարտականությունները, իսկ համաձայն գործող օրենքի՝ 30 օր անընդմեջ աշխատանքային պարտականությունները չկատարող աշխատակցին, գործատուն իրավունք ունի հեռացնել աշխատանքից:
Փոփոխությոնների նախագծի հղումը՝
https://www.e-draft.am/projects/3541/about
Համոզված եմ, որ առաջարված փոփոխությունների փաթեթը ոչ միայն որևէ դրական ազդեցություն չի թողնելու համավարակի տարածման կանխարգելման վրա, այլ նաև առաջացնելու է խտրական մոտեցումներ բնակչության տարբեր խմբերի միջև, օրենքին ենթարկվելու տեսանկյունից՝ բնակչության տարբեր շերտերի միջև ստեղծելու է անհավասար պայմաններ, ինչպես նաև հանդիսանալու է ծանր սոցիալական բեռ մեր քաղաքացիների համար:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, տեղեկացնում եմ, որ ԲՈԼՈՐ գործատուները և աշխատակիցները կարող են իմ կողմից ստանալ խորհրդատվություն:
Խորհրդատվության պայմաններին ծանոթանալու և հերթագման համար՝ գրել անձնական նամակ:
Հ.Գ. պատվաստումները առողջապահական ոլորտում անփոխարինելի գործիք են, սակայն պատվաստումը պետք է լինի քաղաքացու կողմից գիտակցված, այլ ոչ պարտադիր կամ «կամավոր-պարտադիր», իսկ բուժաշխատողների կողմից, պատվաստանյութի կիրառությունը պետք է լինի ցուցումով:
Տվյալ հայտարարության տարածումը ողջունելի է:
#առողջություն #առողջապահություն #կորոնավիրուս #պատվաստում #օրենք


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
ՀՀ Կառավարության կազմը