Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կարևորվել է անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության դերը Քննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Հայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներ «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին Քաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ) Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակ Գյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները 3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղից

Կարևորվել է անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության դերըՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ումՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներ«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀամբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսինՔաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ)Հատուկ պահ Նորվեգիայի հավաքականի խաղացողների եւ երկրպագուների միջեւ (տեսանյութ)Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակԳյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղիցՀայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններըԱմենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ումԳատուզոն վերադառնում է Ա ՍերիաՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. PoliticoԿարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանովԵրևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում էՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումըՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանաԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգըԿիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացելԱլեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկությանԱդրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս ՊետրոսյանՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալԱզատազրկում հանուն սիրոԹրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրըԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունըԻտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակներըՄահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինՄասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջՄբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի ՌոնալդոյինԿանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. Գալջյան
Սպորտ

Լեւոն Արոնյան. Երբեք չեմ ցանկացել հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո

Երբեք չեմ ցանկացել հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո, բայց, ցավոք, դա լինելու է։ Վաղը մեկնում եմ եւ տխուր եմ այդ փաստով։ Այս մասին շախմատիստների եւ լրագրողների հետ զրույցում ասաց Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, կրկնակի աշխարհի գավաթակիր, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը սեպտեմբերի 6-ին կմեկնի ԱՄՆ։ Հայաստանի առաջատար շախմատիստը տեղափոխվում է ԱՄՆ եւ կներկայացնի այդ երկիրը։

Մեկնումից առաջ գրոսմայստերը հանդիպեց իր եւ Գաբրիել Սարգսյանի անվան շախմատի դպրոցի սաներին։ Հանդիպման ընթացքում դպրոցի սաներից մեկը հարց ուղղեց Արոնյանին, թե ցանկացե՞լ է երբեւէ հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո։

«Երբեք չեմ ցանկացել այլ դրոշի ներքո հանդես գալ։ Մեր դրոշից ավելի քաղցր դրոշ ինձ համար գոյություն չունի։ Ցավոք, դա լինելու է, բայց չեմ կարող ասել, որ դա լինում է իմ ցանկությամբ»,- պատասխանեց Լեւոն Արոնյանը։

Լրագրողների հետ ճեպազրույցում գրոսմայստերը մանրամասնեց, որ մեկնում է, բայց որեւէ մեկին հրաժեշտ չի տալիս։

«Երեխաների հետ հանդիպումը հրաժեշտի չէր։ Այնպես չէ, որ մեկնում եմ ԱՄՆ եւ այլեւս չեմ գալու Հայաստան, չեմ այցելելու դպրոց։ 2018 թվականին բավականին ուժեղ դպրոցը փակվեց։ Մինչև այդ պետական ֆինանսավորմամբ էր գործում դպրոցը։ Այդ ընթացքում կորուստներ ունեցանք մարզիչների շրջանում։ Շատերը լքեցին երկիրը, մի շատ լավ մարզիչ մահացավ։ Տեւական դադարից հետո դպրոցը վերաբացվեց, ինչի առթիվ շատ ուրախ եմ։ Դպրոցի աշխատանքը վերսկսվեց «Վերածնվող միտք» հիմնադրամի ջանքերով: Այստեղ աշխատում են շատ ուժեղ մարզիչներ, այդ թվում՝ իմ երկու անձնական մարզիչները, որոնց հետ երկար տարիներ աշխատել եմ։ Սա լավագույն հնարավորությունն է երեխաների համար աշխատել աշխարհի ուժեղագույն մարզիչների հետ անվճար, որովհետեւ նման նախադեպեր շատ քիչ կան։ Դպրոցն ունի 25 աշակերտ։ Ընտրվել են այնպիսի երեխաներ, որոնք ունեն ցանկություն, եւ ես համոզված եմ, որ նրանք կդառնան շատ մեծ շախմատիստներ։

Շատ եմ ուզում, որ աղջիկները շախմատ խաղան, հաջողությունների հասնեն։ Մեզ մոտ ծնողներն ասում են՝ դե աղջիկ է, այդքան էլ կարեւոր չէ, որ հաջողության հասնի։ Մտավախություններ միշտ էլ ունենք, որ գուցե ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ այս դպրոցն էլ կանգնի փակվելու եզրին։ Մենք, հասկանալով շախմատի կարեւորությունը հայ ազգի մտքի զարգացման համար, պետք է օգտագոդծենք յուրաքանչյուր շանս։ Այս պահին մեզ տրված է հնարավորությունը եւ գործում է մեր դպրոցը։

Մեզ բոլորիս պետք է մարդկային վերաբերմունք, ուրիշ ոչինչ պետք չէ շախմատիստներիս։ Մշտապես կապի մեջ եմ երիտասարդների հետ, փորձում եմ հետեւել նրանց առաջընթացին։ Այդպես կլինի նաեւ ԱՄՆ մեկնելուց հետո։ Ես ամեն ինչ կանեմ, որ իմ ունեցած գիտելիքները փոխանցվի մեր երեխաներին։ ԱՄՆ մեկնում եմ սեպտեմբերի 6-ին։ Դեռ չգիտեմ՝ աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեմ, թե՝ ոչ: Երեւի թե՝ ոչ։ Տխուր եմ այդ փաստոով»,- ասաց Լեւոն Արոնյանը։