Բլագոյա Միլևսկի. Հայաստանի հավաքականի պես որակյալ ու լավ կազմակերպված թիմի դիմադրությունը կոտրելը հեշտ գործ չէ
Ֆուտբոլի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին անդրադարձել է տնային խաղում Հայաստանի հավաքականի հետ գոլազուրկ ոչ ոքիին աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի չորրորդ տուրում:
«Շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին այս խաղի համար: Շնորհավորում են նաև իմ խաղացողներին, որոնք ցուցադրեցին, թե ինչպես պետք է իրեն դրսևի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը: Առաջին խաղակեսը պետք է արտացոլի մեր ցուցադրած խաղը հաջորդ հանդիպումներում: Երկրորդ խաղակեսում վերահսկում էինք գնդակը, սակայն պակասում էր վերջին փոխանցումն ու պահերի իրացումը: Կվերլուծենք խաղը՝ հասկանալու համար, թե որտեղ սխալվեցինք:
Հայաստանի հավաքականի պես որակյալ ու լավ կազմակերպված թիմի դիմադրությունը կոտրելը հեշտ գործ չէ: Ունեցանք խնդիրներ պաշտպանությունից հարձակման անցնելիս, սակայն խաղի մեծ մասից ես գոհ եմ: Բացակայում էր եզրափակիչ փոխանցում, մնացած ամեն բան գոհացնում է ինձ»,- մարզիչի խոսքը մեջբերում է gol.mk-ն։
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները հանդիպեցին 11-րդ անգամ: Այդ խաղերում թիմերը տարել են 4-ական հաղթանակ, ևս 3 անգամ չեն կարողացել պարզել հաղթողին:
ԱԱ-2022-ի ընտրական փուլի հաջորդ 2 խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:
Նախորդ 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2) և 10 միավորով J խմբի առաջատարն է: Գերմանիան ունի 9 միավոր, Հյուսիսային Մակեդոնիան՝ 7, Ռումինիան՝ 6, Իսլանդիան՝ 3, իսկ Լիխտենշտեյնը կրել է 4 պարտություն:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները