Տարօրինակ ադրբեջանական թվաբանություն. Զոհվածների եւ վիրավորների 4000 ընտանիքներին` 11 000 տո՞ւն
Ադրբեջանի իշխանություններն ակտիվորեն գովազդում են Լեռնային Ղարաբաղի իրենց իսկ կողմից սանձազերծված հակամարտության ընթացքում զոհվածների եւ վիրավորների ընտանիքների համար հոգածությունը: Հաճախացել են ազգի հոր որդու կողմից բնակարանների եւ տների առատաձեռն նվիրաբերությունների մասին հաղորդագրությունները: Սակայն դրանցում որոշ թվեր տարակուսանք են հարուցում, երբեմն էլ ուղղակիորեն հակասում են նախկինում հայտարարված տվյալներին:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ աշխատանքի նախարարությունը 2018 թվականին 626 միավոր բնակարան է հատկացրել զոհվածների ընտանիքներին եւ հաշմանդամներին, 2019թ․ 50%-ով ավելի՝ 934, 2020-ին եւս 70%-ով ավելի՝ 1572 բնակարան եւ առանձնատուն: Իսկ այս տարի նախատեսվում է կրկնապատկել այս ցուցանիշը` հատկացնել մինչեւ 3000 բնակարան եւ առանձնատուն: 4 տարվա ընթացքում զոհվածների ընտանիքներին եւ հաշմանդամներին բնակարան կամ առանձնատուն տրամադրելու ծրագիրն ընդլայնվել է գրեթե 5 անգամ: Ընդհանուր առմամբ, անցած ժամանակահատվածում երկրում այս կարգի մարդկանց հատկացվել է 10 500 բնակարան եւ առանձանատուն: Այս տարի շահագործման է հանձնվել 1600 բնակարան: Ընդհանուր առմամբ, 2021-2025 թվականներին այս կարգի անձանց կտրվի 11 000 բնակարան եւ առանձնատուն, միջինը` տարեկան ավելի քան 2000:
Ստացվում է, որ նրանք կառուցել-կառուցել են, գրեթե լուծել են խնդիրը, եւ միեւնույն է, պետք է արագացված տեմպերով նոր տներ կառուցեն, որպեսզի 4 տարվա ընթացքում ապահովեն եւս 11 000 ընտանիքի: Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները թաքցնում էին Անկարայի հրահրմամբ Լեռնային Ղարաբաղի դեմ Բաքվի նախաձեռնած ագրեսիայի ժամանակ իրենց կորուստները: Միայն ամիսներ անց Բաքվում հայտարարեցին մոտ 3000 զոհվածների եւ 1000 վիրավորների մասին: Այս հարաբերակցությունը ինքնին տարօրինակ է: Առավել տարօրինակ է, որ հենց պատերազմից հետո կարիք եղավ լրացուցիչ 11 000 տան: Ըստ ամենայնի, Ադրբեջանի իշխանությունները պարզապես թաքցնում են իրենց կորուստների իրական թվերը:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին