Բումերանգի օրենքը դեռ ոչ ոք չի չեղարկել․ ամեն ինչ առջևում է. Կարինե Պետրոսյան
Դատավոր Կարինե Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սույն թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ վարչական դատարանում քննվելու է իմ հայցն ընդդեմ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի՝ ԲԴԽ անդամ /ներկայումս արդեն ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար/ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով դադարելու վերաբերյալ հայտարարություն տարածելու պահանջի մասին: Խիստ արդիական գործընթաց, քանի որ դատական իշխանությունում ներկայումս տիրող իրավիճակը ուղղակի արտացոլումն է երկրի վիճակի: Մարող անկախություն, խամրող արդարադատություն... Արդյոք ժամանակն էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների և ինչ տվեց այն երկրին ու ժողովրդին: Իհարկե, ոչ: Ժողովուրդը շփոթված էր պատերազմի պարտությունից, որդիների կորստից և պատրաստ չէր ընդունելու դրանում իր սխալ ընտրության մեղքի բաժինը: Արդյյունքում պատերազմում պարտված, երկիրը քաոսի վերածած իշխանությունը լեգիտիմացվեց, ինչը պահելն արդեն անհնար էր առանց վերահսկելի դատական իշխանության: Չէ որ դա միակ բաստիոնն էր, որ դուրս էր մնացել կապիտուլյանտի ազդեցությունից: Հնարավոր էր փրկել և թույլ չտալ դատական իշխանության երերումը: Այո, եթե Բարձրագույն դատական խորհրդի նախագահը իրականացներ «ՀՀ դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետով իր վրա դրված պարտականությունը և հայտարարություն տարածեր տարիքը լրանալու կապակցությամբ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարած լինելու վերաբերյալ: Այն անդամի, որ դատական իշխանություն էր եկել հատուկ առաքելությամբ և, օգտվելով իրեն ուղղորդած իշխանության վերարտադրությունից, փորձում է ապահովել դրա վերահսկողությունը դատականի նկատմամբ: Չի ստացվելու...
Հ.Գ Իսկ ներկայիս քաղաքական իշխանության ներկայացուցիչները տվյալ փաստից ու իրողությունից պետք է որ շատ չոգևորվեն: Իրենց էլ են դատելու նույն դատավորները, ում անկախությունը այսօր փորձում են վերահսկելի դարձնել: Բումերանգի օրենքը դեռ ոչ ոք չի չեղարկել: Ամեն ինչ առջևում է ....


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
ՀՀ Կառավարության կազմը