Ռոնալդուն բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդում»
Թուրինի «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բուժզննում է անցել անգլիական ակումբում, հաղորդում է Sky Sports-ը:
Առաջիկայում 36-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր: Բրիտանական մամուլի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդում» նրա տարեկան աշխատավարձը կկազմի 29 միլիոն եվրո: «Յուվենտուսում» պորտուգալացին ստանում էր տարեկան 31 միլիոն եվրո:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հայտարարել էր, որ Ռոնալդուն մանչեսթերցիների կազմում նորամուտը կնշի «Նյուքասլի» դեմ Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի խաղում, որը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2003-2009-ին ևս խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 292 հանդիպում և դարձել 118 գոլի հեղինակ: Նա նաև հասցրել է 4 տարի խաղալ մանչեսթերցիների 48-ամյա գլխավոր մարզիչն Ուլե-Գունար Սուլշերի հետ։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պորտուգալացին դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր, Անգլիական լիգայի կրկնակի գավաթակիր, Անգլիայի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող ու աշխարհի ակումբային չեմպիոն։
Ռոնալդուն 2018-ի ամռանն էր միացել «Յուվենտուսին», որի կազմում երկուական անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի եւ սուպերգավաթակրի կոչումները, մեկ անգամ՝ Իտալիայի գավաթը։ Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև Լիսաբոնի «Սպորտինգում» (2002-2003) և Մադրիդի «Ռեալում» (2009-2018):


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները