Նիկոլականնե՛ր, ծափ տվեք և հրճվեք. մեր պետական պարտքը 9 միլիարդ դոլար է
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
2021 թ-ի 7 ամիսների ընթացքում Նիկոլ Անհողի կողմից պետական պարտքն ավելացել է 1 միլիարդ դոլարով...
2021 թ-ի հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 8 միլիարդ 973 միլիոն դոլար...
2021 թ-ի հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վրա կա 3032 դոլար պարտք...
Հիշեցնեմ, որ 2018 թ-ին, երբ Նիկոլ Անհողը եկավ իշխանության, նա ժառանգել էր 6,7 միլիարդ դոլար պետական պարտք...
Կարելի է ասել, որ երեք տարվա ընթացքում թերուս Նիկոլի կառավարության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 2,3 միլիարդ դոլարով...
Չնայած այն հանգամանաքին, որ այս տարվա 7 ամիսներին մեր պետական պարտքն ավելացել է 1 միլիարդ դոլարով, նույն ժամանակահատվածում Հայաստանի տնտեսական ակտիվությունը կազմել է ընդամենը 5,2 տոկոս... Հիշեցնեմ, որ օրեր առաջ քայլիստ երեսփոխան Բաբկեն Թունյանը հպարատանում էր 13,1 տոկոս տնտեսական ակտիվության աճով, որն արձանագրվել էր այս տարվա երկրորդ եռամսյակում... Երեսփոխան Բաբկենը հպարտորեն ներկայացնելով այդ երկնիշ տնտեսական աճը, "մոռացել" էր դրան գումարել առաջին եռամսյակի աղետալի թվերը, որ վերջում ստանար այդ չնչին 5,2 տոկոս աճը...
Նիկոլականնե՛ր, ծափ տվեք և հրճվեք. մեր պետական պարտքը 9 միլիարդ դոլար է, որը երկրաչափական պրոգրեսիայով աճելու է, քանի որ Հայաստանը շարունակում է ղեկավարվել Նիկոլ Անհողի կողմից...


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը