Արցախի հարցը հետաձգվեց
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել էր Արցախի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծել, սակայն այն մերժվեց։ Եվ «Հայաստան» դաշինքի անդամ Աղվան Վարդանյանը հանդես էր եկել առաջարկով՝ վերանվանել արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը եւ կոչել «Արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերի մշտական հանձնաժողով»: Նախագիծը շրջանառության մեջ էր դրվել։ Համաձայն նախագծի՝ ԱԺ 12 հանձնաժողովների գործունեության ոլորտներում որեւէ հիշատակում չկա Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար կարեւորագույն նշանակություն ունեցող Արցախի հիմնախնդրի լուծման հարցում ՀՀ ԱԺ դերակատարման, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հետ հարաբերությունների զարգացման, հայկական 2 հանրապետությունների միջեւ օրենսդրության մոտարկման եւ այլ հարցերի վերաբերյալ։
Մինչդեռ Արցախի հետ հարաբերությունների շեշտադրումն ու դրանց զարգացումն ունեն սկզբունքային կարեւորություն՝ ընդգծելու համար նաեւ ՀՀ բացառիկ դերակատարումն Արցախի խնդրի լուծման, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման եւ Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման առումով։ Երեկ այս առաջարկը քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, ապա նախաձեռնողի կողմից հանվել շրջանառությունից՝ հետագայում ներկայացվելու պայմանով։
Մեր տեղեկություններով, հետաձգումը տեղի է ունեցել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խնդրանքով, նախագծում ինչ-ինչ փոփոխություններ անելու նպատակով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը