Իրանի նախագահը նոր կառավարության առաջին նիստն է անցկացրել
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին օգոստոսի 26-ին անցկացրել է երկրի նոր կառավարության առաջին նիստը: Նիստի ընթացքում հայտարարվել է Ժողովրդական կառավարության ղեկավարների հռչակագրի ընդունման մասին, որը պարտավորվում են ստորագրել նախարարների կաբինետի բոլոր անդամները:
Փաստաթուղթը բովանդակում է տասը կետ, որոնց պետք է հետեւի կառավարությունը: Դրանց թվում են կոռուպցիայի հակազդումը, օրենքի գերակայությունը եւ մարդկանց պահանջմունքները՝ որպես առաջնահերթություն իշխանությունների կողմից որոշումների ընդունման համար:
Օգոստոսի 25-ին Իանի Մեջլիսը (խորհրդարանը) վստահություն է հայտնել երկրի կառավարության նոր կազմին, որը ներկայացրել էր հանրապետության նախագահը: 19 հավակնորդներից միակ թեկնածուն, որը հավանություն չի ստացել Մեջլիսի կողմից, Հոսեյն Բագգոլին է, որն առաջադրվել էր կրթության նախարարի պաշտոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին