Էրդողանը ՀՀ ԱԺ-ում ֆրակցիա ունի, ու դուք հարցնում եք, թե ոնց ստորագրվե՞ց կապիտուլյացիան․ Սևակ Հակոբյան
Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Էրդողանը թիմակիցներ է ձեռք բերել Հայաստանի ԱԺ-ում
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասում է Արամ Վարդևանյանին, թե ինչո՞ւ ես Էրդողանին անվանում միջազգային հանցագործ, ինչո՞ւ ես խախտում նրա անմեղության կանխավարկածը։ Հասկանում ե՞ք, ժողովուրդ, Թուրքիայի նախագահը ՔՊ-ում ունի աջակիցներ։
Իսկ ինչո՞ւ է Աղազարյանը էդպես ասում․ Արամ Վարդևանյանը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահի փեսա Սելչուք Բայրաքթարի (որը «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող թուրքական «Baykar Savunma» ընկերության տեխնիկական տնօրենն է և նրա անունով է կոչվում դա) ընկերության ստեղծած բայրաքթարերի օգնությամբ Ադրբեջանի համար պատերազմի ելք որոշվեց։ մեր հազարավոր եղբայրներ կոտորվեցին էդ բայրաքթարների հարվածներից։ Վարդևանյանն ասում է, որ ՆԻկո՛լ, իրավունք չունես ասես Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություն եմ հաստատում, պետք է նախապայման դնես այդ միջազգային հանցագործի դատվելը միջազգային դատարանում, ու ՔՊ—ական դեպուտատը ասում ա՝ ինչո՞ւ եք խախտում պարոն Էրդողանի անմեղության կանխավարկածը։ Կամերան թեքում են Նիկոլի կողմը, ու էդ տխմարը հրճվում է իր թիմակցի հիմարությունների վրա, երևում է՝ շատ գոհ է, որ մեր խորհրդարանում Էրդողանի պատիվը պահող եղավ։
Ու որևէ մեկը դեռ հարցնում է, թե ոնց կապիտուլյացիա ստորագրվե՞ց։ Էրդողանը ՀՀ ԱԺ-ում ֆրակցիա ունի, ու դուք հարցնում եք, թե ոնց ստորագրվե՞ց։
Ես գիտեի, թե հեղափոխությունը արել ա միայն Սորոսը, պարզվում ա՝ արել ա Էրդողանի ու Ալիևի հետ։ Բայց հարց՝ իրենց էդ ո՞նց հաջողվեց էնպիսի թիմ հավաքել, որ մի հատ փուստ չտան, որ մի հոգու չկարողանաս առանձնացնես ու ասես այ էս մեկը ոնց որ մի քիչ պետական բան մեջը ունի»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը