Պեսկով. Ղրիմի թեման վերաբերում է Մոսկվայի եւ Անկարայի միջեւ էական տարաձայնությունների ոլորտին
Ռուս-թուրքական հարաբերությունները գործընկերային բնույթ են կրում, սակայն Մոսկվայի եւ Անկարայի միջեւ կան տարաձայնություններ, որոնք ներառում են Ղրիմի թեման: Այդ մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուս-թուրքական հարաբերություններն, ընդհանուր առմամբ, գործընկերային բնույթ են կրում եւ ոչ միայն դեկլարատիվ են, այլ իսկապես հիմնված են առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության իրական, ամուր հիմքի վրա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Բայց դա, շարունակել է նա, «չի նշանակում, որ այս հարաբերությունները զերծ են էական տարաձայնություններից»: «Ղրիմի թեման էական տարաձայնությունների ոլորտներից մեկն է»,- ասել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին