Մեր երկրում մանկասպանություն է, գլխատվում է ազգի գենոֆոնդը
2020-ի սեպտեմբերի 27-ից մինչ այսօր, /եւ եթե սրանք դեռ իշխանություն են լինելու/, ուրեմն նաեւ սրանից հետո մեր երկրում մանկասպանություն է․․սպանվում են 21-րդ դարի երեխաները՝տղերքը, որ զինվորի տարիքի էին հասել, բանակ էին գնացել, բայց, դեռ երեխա էին։ Տղերքը, որ դեռ մի կարգին չէին համբուրվել, աղջկա ձեռք չէին բռնել։ Տղերքը, որ դեռ չէին ուսանել, դեռ կարգին ծխել չգիտեին եւ դեռ կարգին բեղ-մորուք խնամելու արվեստը չգիտեին․․։
Մեր երկրում մանկասպանություն է, գլխատվում է ազգի գենոֆոնդը․․5 հազարից ավելի զոհ բուն 44-օրյայում, անցել է արդեն 10 ամիս ամեն օր Ջրականից , այլ տեղերից զոհերի մարմնի մասունքներ են գտնվում, հաշվե՞լ եք քանիսը, գումարե՞լ եք․․։ Գերեզմանների երկիր ենք դառնում․․Գերեզման-երկիր․․։
Երասխում դարձյալ զինվոր-տղերք-երեխաներ են զոհվում, հիմա, մեր կողքին, Երեւանից 50 կմ հեռու, պատկերացնո՞ւմ եք, դա ի՞նչ է նշանակում․․Պատկերացնո՞ւմ եք, դա որտե՞ղ է։
Այսօր զինվորական հենակետում դարձյալ երեք զոհ, երեք տղա-երեխա, դեռ կարգին կհասունացած ու չառնականացած․․․Իսկ էս թյուրիմացության-իշխանությունը դեռ իբր նրանց մահվան հանգամանքներն է ուսումնասիրում։ Այ հավեր, անգամ բանակից-սահմանից-զենքից ու կռվից չհասկացողի համար է պարզ, այդպես լինում է դիվերսիաների ժամանակ։ Ասեք, ուրեմն, ե՞ղել է դիվերսիա, չի եղե՞լ․․բա ի՞նչ է եղել, էդ տղերքը ինչպե՞ս են մահացել․․․․Դուք իշխանություն չեք, դուք գերեզմանափոր եք,հայի պետության գերեզմանափորը․․․․․․Կորեք գրողի ծոցը․․․․


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը