Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, քան քաղաքական գործարք՝ ընդդիմադիր ղեկավարներին փոխարինել իշխանության մարդկանցով
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, քան քաղաքական գործարք՝ ընդդիմադիր ղեկավարներին փոխարինել իշխանության մարդկանցով։ Այդ մասին քիչ ավելի ուշ հստակ փաստերով ու ամսաթվերով կխոսեմ։ Մինչև այդ․
Իրինա Յոլյանը այն քիչ պաշտոնյաներից է, ով մշտապես աչքի է ընկել իր ազգային աշխատանքով։ Իրինան է, որ Սև լճի մասին իրական տեղեկությունները հանրությանը հասանելի դարձնելու ակտիվ աշխատանքով է զբաղված, նա է բազմիցս մերկացրել իշխող խունտայի մի շարք պաշտոնյաների ստոր ստերը։
Օգոստոսի 10-ին, երբ Սյունիքում կազմակերպեցինք Հայկ Նահապետի հաղթանակին նվիրված մեծ միջոցառում, միայն Իրինա Յոլյանն էր, որ եկավ ու անձամբ շնորհավորեց հայ ժողովրդին՝ իր անվանադիր նախնիի տոնի առիթով։
Միաժամանակ Իրինան կազմակերպեց անվճար ավտոբուսներով մարդկանց տեղափոխում Գորիսից Հալիձոր։
Իրինայի ձերբակալության քաղաքական հրաման տվողներն ու կատարողները գոնե գիտե՞ն, թե ով է Հայկ Նահապետը։ Դժվար թե։
Ձեզ Հայոց պատմությունն ու հայրենիքի անվտանգությունը պետք չեն, դուք Էրդողանին ու Ալիևին ճանաչեք, նրանք ձեր մասին շատ բան գիտեն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը