Սա պետական «բեզպրիդելի» հերթական գագաթնակետն է
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կառավարության այն որոշմանը, ըստ որի Երևան քաղաքում նոր բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար պատմամշակութային արժեք համարվող «Աբուհայաթ» ջրանցքը հանվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ որոշումն ընդունվել է 2021 թ.-ի հուլիսի 26-ին: Ի դեպ, նախագծի էսքիզային փաթեթից ակնհայտ է դառնում, որ նախագծողը Քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Էլոյանն է:
«2004 թվականից, երբ հաստատվեց Երևանի հուշարձանների ցանկը, սա իմ հիշողության մեջ երրորդ դեպքն է, երբ հուշարձանների ցանկից հանվում է պահպանվող կառույց։ Առաջինը Սևան հյուրանոցն էր, մյուսը՝ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը։ Առաջինը 2005-ին էր, որի արդյունքում քանդվեց Սևան հյուրանոցը, մյուսը 2010-ին, որի դեմ հանրային ընդվզման արդյունքում այն կանգուն է մինչև հիմա։
Մնացածը թողնում եմ, այս իշխանություններին անթաքույց սատարած կամ այլ վախեր ունեցողների խղճին ու մտահոգություններին...
Նման ա-լա-ժողորդավարությանբաստիոն դեպքերը բազմաթիվ են։ Իշխանություններին թարմ աջակցությունը մտնում ա մի տեղ, բայց նման բաների մասին չեմ գրում գտնելով, որ այս ամենի ֆոնին դրա մասին ծիծաղելի է անգամ գրել։ Սա պետական «բեզպրիդելի» հերթական գագաթնակետն է։
Նկարում այս նախագծի էսքիզային փաթեթից մի պատկեր է։ Եռաչափ մոդելում եղածներն ու աջ անկյունի նախագծողի անվանումը «պատահականություն» են։
Դեռ ամեն ինչ առջևում է»,- գրել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը