«Ալաշկերտ»-ը Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում է. հաջորդ մրցակիցը Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմն է
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 3-րդ տուրի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը հյուրընկալել էր Ղազախստանի չեմպիոն «Կայրաթ»-ին: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0: «Ալաշկերտ»-ը նույնիսկ հնարավորություն ուներ բացելու հանդիպման հաշիվը, սակայն խաղից դուրս վիճակ կար:
Թիմերը փոխադարձաբար գրոհում էին՝ փորձելով գտնել միմյանց դարպասը տանող ամենախոցելի օղակը: Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ն օգտագործեց իր արագ հակագրոհը և 43-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Ժոզե Էմբալոն:
«Կայրաթ»-ից երկար ժամանակ չպահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Առաջին խաղակեսի առաջին ավելացված րոպեին գոլի հեղինակ դարձավ Աիբոլ Աբիկեն: Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվով:
նկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի
Երկրորդ կեսի հենց մեկնարկում «Ալաշկերտ»-ը արագ առաջ անցավ հաշվի մեջ: Դուբլի հեղինակ դարձավ Էմբալոն: Ընդամենը 10 րոպե անց «Կայրաթ»-ը կրկին հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Գոլն իր ակտիվում գրանցեց փոխարինման մտած Արթուր Շուշենաչևը:
Րոպեներ անց «Կայրաթ»-ը մնաց 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտը ստացավ Դենիս Պոլյակովը, ով շատ կոպիտ գործեց Արտակ Գրիգորյանի դեմ:
Հանդիպման վերջնամասում «Ալաշկերտ»-ը տիրել էր նախաձեռնությանը, սակայն հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
«Կայրաթ»-ը լրացուցիչ ժամանակում մնաց արդեն 9 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ ստացավ գոլերից մեկի հեղինակը՝ Աիբոլ Աբիկեն:
Եվ անդադար գրոհներից հետո «Ալաշկերտ»-ը կարողացավ գրավել «Կայրաթ»-ի դարպասը: Ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեց Ալեքսանդր Գրիշիչը: «Ալաշկերտ»-«Կայրաթ»՝ 3:2:
«Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում կմրցի Շոտլանդիայի չեմպիոն «Գլազգո Ռեյնջերսի» հետ, որի գլխավոր մարզիչը Սթիվեն Ջերարդն է:
Հայաստանի չեմպիոնն ապահովել է տեղը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները