Ադրբեջանի նախկին դեսպանը տեսախցիկի առաջ ռուսներին խոզեր է անվանել. Պետդումայի փոխխոսնակը զգուշացրել է հետևանքների մասին
Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը զգուշացրել է ռուսներին վիրավորած ադրբեջանցի նախկին դիվանագետին հետեւանքների մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ադրբեջանի նախկին դեսպանը տեսախցիկի առաջ ռուսներին խոզեր է անվանել: Դիվանագետը, թեեւ նախկին, հիանալի զգում է, թե ինչ է կարելի և ինչը՝ ոչ: Հետևանքներից չի վախենում ո՛չ նա, ո՛չ նրանք, ովքեր ազգային հանրապետություններում, որոնք Ռուսաստանի բարի կամքով դարձել են երիտասարդ, բայց ոչ անկախ պետություններ, այսօր վիրավորում են Ռուսաստանին և ռուսներին»,- գրել է պատգամավորը Telegram ալիքում:
Նա նշել է, որ պետք է ներողություն խնդրել հայտարարությունների համար, կամ «հետեւանքներ կլինեն»:
Տոլստոյը շեշտել է, որ մեկ անձը կարող է ներել մեկ ուրիշին, սակայն հավատքին և ժողովրդին ուղղված վիրավորանքը կմնա երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածվել էր մի տեսանյութ, որում մի տղամարդ, ով ներկայացել էր որպես Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիար Վահաբզադե, վիրավորում է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն և «ռուս ազգին»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել Վահաբզադեի հայտարարությունը՝ հայտնելով, որ նա ազատվել է աշխատանքից 5 տարի առաջ, իսկ այսօր չի ներկայացնում ԱԳՆ-ն:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին