«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կապիտուլյացիա էր». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիմա քննարկման առարկա է, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը կապիտուլյացիա էր, թե ոչ։ Գործող կառավարությունը փորձում է այդ բառից ազատագրվել, գործող ընդդիմությունը՝ ճիշտ հակառակը։ Երկու դեպքում էլ նպատակն իմիջային է, քաղաքական մանիպուլյացիաների խնդիր է, ուղղված ներքին լսարանին։
Փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում «կապիտուլյացիա»։
Գերմաներեն kapitulation նշանակում է ռազմական գործողությունների դադարեցում՝ կողմերից մեկի պահանջները բավարարելու պայմանով։
Կա նաևաԱնվերապահ կապիտուլյացիա՝ unconditional surrender, որը նշանակում է կողմերից մեկը հանձնվում է առանց պայմանների՝ հաղթող կողմի ողորմածության հույսին մնալով։
Օրինակ՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ Գերմանիան կապիտուլյացիա է ստորագրել, սակայն պայմաններով, իսկ 1945-ին ստորագրել է անվերապահ կապիտուլյացիա՝ unconditional surrender։ Այս դեպքում երկիրը զրկվում է սուվերենությունից, տարածքային կորուստներ է ունենում, ռազմական ղեկավարները դատվում են՝ որպես պատերազմի հանցագործներ, մուծվում են ռազմատուգանքներ և այլն։ Միչև այժմ Գերմանիայի սուվերենությունը սահմանափակված է, որի հետ հաշտության պայմանագիր 1945-ին հաղթող երկրները դեռևս չեն ստորագրել։
Երկու դեպքում էլ միջազգային իրավունքն ունի կարգավորումներ, չնայած ամեն մի դեպքում կյանքն իր ուղղումներն է մտցնում։
Հիմա գանք մեր դեպքին, արդյոք Նոյեմբերի 9-ի հայտարարությունն անվերապահ կապիտուլյացիա՞ էր, իհարկե, ոչ, այն պայմաններով թելադրված էր, այսինքն՝ ուղղակի կապիտուլյացիա էր և ստորագրման պահից հետո մենք դուրս ենք եկել թշնամու ոտքը չդրած տարածքներից, մեր գերիները դատվում են՝ որպես պատերազմի հանցագործներ, Արցախը Ռուսաստանի վերահսկողության տակ է, իսկ բուն Հայաստանի տարածքի մի հատվածն Ադրբեջանն օկուպացրել է, իսկ մնացած մասի անվտանգության երաշխավորը մենք չենք։
Այս առումով հստակ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը պարզ կապիտուլյացիա էր, սակայն անվերապահ կապիտուլյացիա որոշակի տարրերով։
Սա ուղղակի ֆիքսենք իրականությանը սթափ նայելու և հետևություններ անելու համար»։


















































Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները. Ստեփան Դանիելյան
ՀՀ-ում արժեքային ճգնաժամ է և լուծումը կուսակցությունների ծիրում չի գտնվում, այլ հանրային շարժման դաշտում է. Դանիելյան
ՌԴ-ի նկատմամբ ճնշումները շատանում են եւ նա փորձում է անընդհատ մեր հաշվին զիջումների գնալով պահել իր դիրքերը. քաղաքագետ
Ամեն ինչ նոր է սկսվում. Ստեփան Դանիելյան
Կա՞ արդյոք քաղաքացիական հասարակություն Հայաստանում. Ստեփան Դանիելյան. (տեսանյութ)
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը