Պիկեն քննադատել է «Բարսելոնայի» ղեկավարությանը
«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի՝ կատալոնական թիմից ազատ գործակալի կարգավիճակով հեռանալուց հետո քննադատել է ակումբի ղեկավարությանը:
«Ակումբի ղեկավարությունը թերացավ վերջին տարիներին, և մեզ պատժեցին դրա համար: Երբ Մեսիի պես ֆուտբոլիստը հեռանում է, հասկանալի է, որ դժվարանում է բոլորի գործը: Սակայն մենք պետք է թերթենք այդ էջը և շարժվենք առաջ: Արդենք ոչինչ չենք կարող անել:
Պետք է խաղանք ու հաղթենք, շարունակենք աշխատել: Առաջատար դիրքեր կարող են դուրս գալ մյուսները: Ցավոք, Մեսին այլևս մեզ հետ չէ, սակայն մենք պետք է նայենք ապագային»,- Պիկեի խոսքը մեջբերում է AS-ը:
Սպասվում է, որ առաջիկայում Լիոնել Մեսին կտեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ: Արգենտինայի հավաքականի ավագն օգոստոսի 9-ին բուժզննում կանցնի ՊՍԺ-ում: Ավելի վաղ նշվում էր 34-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր, որը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 50 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին 2005 թվականից էր հանդես գալիս «Բարսելոնայի» գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի ու 305 գոլային փոխանցման հեղինակ, նվաճել 35 տիտղոս: Իսպանական Լա Լիգայում ֆինանսական արդար խաղի կանոնների պատճառով կատալոնական ակումբը չկարողացավ նոր պայմանագիր կնքել արգենտինացու հետ, թեև կողմերը փոխհամաձայնության էին եկել:
Մեսին Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող է, Իսպանիայի 10-ակի չեմպիոն, 7-ակի գավաթակիր, 8-ակի սուպերգավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, Ամերիկայի գավաթակիր, աշխարհի փոխչեմպիոն, «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիր։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները