Տոկիո-2020. Վազգեն Թևանյանը զրկվեց մեդալի համար պայքարելու հնարավորությունից
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ) զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
2020թ. աշխարհի անհատական գավաթի հաղթող, 2019թ. Եվրոպայի Մ-23 չեմպիոն 21-ամյա ըմբիշն օգոստոսի 6-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 0:6 հաշվով պարտել էր աշխարհի գործող չեմպիոն (2019թ.) ու կրկնակի փոխչեմպիոն (2017, 2018), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2016, 2018), Ռուսաստանի ներկայացուցիչ Գաջիմուրադ Ռաշիդովին:
Եթե 25-ամյա ռուս ըմբիշը նվաճեր եզրափակիչի ուղեգիր, Վազգեն Թևանյանը հնարավորություն կստանար օգոստոսի 7-ին պայքարել բրոնզե մեդալի համար: Սակայն կիսաեզրափակիչում Գաջիմուրադ Ռաշիդովը 2:3 հաշվով պարտվեց ճապոնացի Տակուտո Օտոգուրոյին:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը (57 կգ) մեկնարկային գոտեմարտում 1:6 հաշվով պարտվել էր Մոնղոլիայի ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատին և լքել պայքարը:
Այսպիսով, 17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականը Տոկիո-2020-ում ելույթն ավարտեց 2 արծաթե ու 2 բրոնզե մեդալով: Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) նվաճել էին արծաթե մեդալներ, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ Արթուր Դավթյանը երրորդ տեղն էր գրավել սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները