Արա բա ինչի՞ եք ափսոսում միանվագ ծախս անել էն տղերքի համար, ովքեր իրենց կյանքն են տվել, որ դուք ըտեղ խաղաղ վեր ընգնեք
ՊՆ-ն ուզում ա Եռաբլուրում 200 դոլարանոց էս «շիրմաքարեր» տեղադրել տղերքի շիրիմներին։ Սկզբում խոստացել են Ժիտոմիրի գրանիտ, հետո դարձրել են սպիտակ մարմարից քար, հիմա էլ սա են առաջարկում, ասում են ավելի մատչելի ա...
Մատչելի հոգիներով «մարդիկ» էն աստիճանի են հասցրել զոհվածների ծնողներն, որ իրենց վիշտը թողած մի հատ էլ էս հարցով պետք ա բողոքի ձայն բարձրացնեն...
նիկոլին չեմ ասում, որովհետև նա անգերեզման ա մնալու, սրան էլ արժանի չի լինելու բայց հարց եմ ուզում տալ էն առաջվա նախարար վաղարշակ հարությունյանին, հիմիկվանին՝ արշակ կարապետյանին, ԳՇ պետ դավթյան արտակին. «պարոնայք», դուք ձեր, ձեր հարազատի վրա սենց քար կդնեի՞ք։ Իհարկե չէիք դնի։ Դեռ մի բան էլ ամենաճոխը, ամենաթանկն ու աչքի ընկնողը կընտրեիք։ Արա բա ինչի՞ եք ափսոսում միանվագ ծախս անել էն տղերքի համար, ովքեր իրենց կյանքն են տվել, որ դուք ըտեղ խաղաղ վեր ընգնեք։ Էս չինական գրանիտը ումի՞ց եք ատկատով առել, որ ուզում եք սրանով Եռաբլուրը սարքել։
Եռաբլուրը մեր դեմքն ա, ձեր դեմքն ա։ Սարքեք գեղեցիկ, ճաշակով։ Մի անգամ եք անում, մարդավարի արեք։ Եռաբլուրը վաղուց էլ պարզապես գերեզմանատուն չի։ Շատ ծնողների համար դա երկրորդ տուն ա դարձել, ժողովրդի համար սրբավայր ա դարձել։ Ավելի լավ ա ոչ մի բան էլ չանեք, քան թե ձեր ստանդարտ «գերեզմանի քար քցելու» ընկալումներով առաջնորդվեք։
Փողն էլ ունեք, ամեն ինչն էլ։ Վերանայեք էս ձեր մոտեցումն ու խելքի եկեք։ Գոնե ձև տվեք, որ սրտացավ եք։ Գոնե ձև տվեք, որ ուզում եք ամենալավը անել տղերքի համար։ Պատերազմի օրերին չեք արել, գոնե հիմա արեք։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը