ՀՀ-ն ի՞նչ է անում Ադրբեջանում դատապարտված գերիներին իրենց քաղաքացիության երկիր՝ ՀՀ վերադարձնելու համար. տեսանելի գործողություններ չկան. Լարիսա Ալավերդյան
ՀՀ-ն ի՞նչ է անում Ադրբեջանում դատապարտված գերիներին իրենց քաղաքացիության երկիր՝ ՀՀ վերադարձնելու համար: Եթե նույն արարքները ենթակա են պատժի նաև հայկական օրենքով, ապա նրանք իրենց պատիժը պետք է կրեն քաղաքացիության երկրում: Որտե՞ղ են մեր պետության քայլերը, ինչո՞ւ չկան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Բաքվում հայ ռազմագերիների դատավարություններին և նրանց վերադարձման գործընթացին:
Ալավերդյանն ընդգծեց՝ Ադրբեջանում այժմ հիմնականում ընթանում են այն անձանց առնչվող դատավարությունները, որոնք գերեվարվել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո:
«Այդ զինծառայողները, կամավորները գտնվել են այն գյուղերում, որոնք հայկական վերահսկողության ներքո էին: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը միայն վերջերս է հայտարարում, թե այդ տարածքում եղել են ռուսական խաղաղապահ զորքերը: Տարածքները հանձնվել են դեռ ողջ ու պայքարող զինծառայողների հետ: Տեղի է ունեցել ծանր հանցագործություն սեփական ժողովրդի ներկայացուցիչների դեմ, և կարծում եմ՝ այդ պատճառով չեն հնչեցնում գերիների թիվը, քանի որ իրենց մեղքի բաժինը ևս կա՝ անփութության, չհասկանալու կամ որևէ այլ բանի հետևանքով»,-ասաց նա՝ նշելով, թե դեկտեմբերից (երբ նրանք գերեվարվել են) մինչև հուլիս տեսանելի չեն այն ակտիվ գործողությունները, որոնք պետք է ձեռնարկեր ՀՀ-ն՝ իր քաղաքացիներին վերադարձնելու համար:
Ըստ Ալավերդյանի՝ բավական չէ՝ իշխանությունն իր մեղքի բաժինն ունի, որ այդ անձինք գերեվարվել են, նաև անմիջապես գործողություններ չի նախաձեռնել՝ նրանց վերադարձնելու ուղղությամբ: «Նաև՝ անհրաժեշտ գործողություններն ուշացնելու դեպքում ՀՀ ձայնը պակաս լսելի է դառնում միջազգային հանրության համար»,-հավելեց իրավապաշտպանը:
Նա հույս հայտնեց, թե նոր ձևավորվող ԱԺ-ն գուցե կարողանա դրական տեղաշարժ ապահովել գերիների վերադարձի հարցում:
«Խորհրդարանական ընդդիմությունն իրեն դրսևորելու է որպես արմատական ընդդիմություն: Մեր ԱԺ-ի համար դա նոր բան է, նախորդ գումարումների ԱԺ-ներում եղել են անհատ ընդդիմադիր պատգամավորներ, բայց նույնը չի եղել ամբողջ խմբակցության դեպքում: Այս ԱԺ-ն նոր է այդ առումով, և հույս ունեմ, որ խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերը, հանրությունը ճնշում կգործադրեն, պահանջատեր կլինեն, որ գերիները վերադարձվեն»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ