Ի՞նչը պետք է ստիպեր 64-ամյա դատավորին «պառկել» իշխանական մուրճի տակ
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլը ճիշտ էր, երբ ասում էր «...երկրում եղել ա ու կա կաստայական համակարգ, որն ինքն իրեն վերարտադրել է ու էսօր դա ամենալավը երևում է իրավաբանների վրա»։
Հիմա նստած մտածում եմ, թե ի՞նչը պետք է ստիպեր 64 ամյա դատավորին, ով շատ թե քիչ հարգանք ուներ, աշխատել է Կոտայքի, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի ու 2 անգամ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում, պաշտոնավարման մայրամուտին գործարքի մեջ մտել իշխանության հետ ու «պառկել» իշխանական մուրճի տակ, հլու հնազանդ սկսեր ձեռքով գործեր մակագրել «չվնգստացող» դատավորներին...
Ճիշտ եք, անձնական շահը, իսկ տվյալ դեպքում գործարքի արժեքը սեփական որդուն մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող /կալանք տվող/ դատավորի հաստիքում նշանակելն է ու այդ կաստայական համակարգը վերարտադրելը...
Դուք զզվում եք անկախ իրավաբաններից, իսկ ԲԴԽ-ին խորհուրդ կտամ հրապարակել դատավոր դառնալու ողջ գնացուցակը...»։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին