Լայնածավալ պատերազմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չի լինի. քաղաքագետ
Լայնածավալ պատերազմն, իհարկե, ավարտվել է։ Այն ավարտվել է դեռեւս նոյեմբերին։ Այս մասին լրագրողների հետ հուլիսի 27-ի հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով սահմանին սրացումները եւ ծավալուն մարտական գործողությունների վերսկսման հնարավոր սպառնալիքը։
Նրա խոսքով՝ հակամարտությունն, այնուամենայնիվ, շարունակվում է, բայց արդեն ցածր ինտենսիվությամբ։ «Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հնարավորության դեպքում, փորձում է վերցնել պատերազմի արդյունքները, որոնք կան։ Այսինքն՝ նա փորձում է հայերից առավելագույնը քամել այն, ինչ հնարավոր է։ Դա երեւում է ոչ միայն հայտարարություններից»,- ասաց Իսկանդարյանը։
Ընդ որում՝ նա նշեց, որ Հայաստանի վրա ճնշում են գործադրում մի քանի եղանակով։ Առաջին եղանակը պաշտոնական Երեւանի վրա ճնշումն է այն դիսկուրսի միջոցով, որ ոչ մի ղարաբաղյան հարց չկա, որ հակամարտությունն ավարտվել է, եւ որ եկել է հետկոնֆլիկտային կարգավորմանն անցնելու ժամանակը։
Երկրորդ եղանակը, քաղաքագետի կարծիքով, գերիներն են, որոնց օգտագործում են որպես սակարկության մաս Հայաստանի վրա ճնշում բանեցնելու համար։ «Ալիեւը բավական լուրջ խաղացող է հայկական ներքաղաքական եւ ներդիսկուրսիոն դաշտում։ Նա, փաստորեն, արդեն փոխել է դիսկուրսը Հայաստանի ներսում, ինչպես լրագրողների, այնպես էլ սոցիալական մեդիաների շրջանում»,- նկատեց փորձագետը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին