Մենք իրավունք չունենք նահանջելու և պարտավոր ենք մեր ջանքերն ամբողջությամբ գործադրել հանուն հզոր պետության և անվտանգ ապագայի. Արսեն Բաբայան
Ինձ ճանաչողները գիտեն, որ ես թիմային խաղացող եմ և թիմի որոշումներին ենթարկվում եմ։ Այս մասին թելեգրամի ալիքում գրել Արսեն Բաբայանը.
«Երեկ հայտարարվեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքը գնալու է խորհրդարան ցուցակի առաջին 7 հոգուց կազմված խմբակցությամբ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ:
Ինձ ճանաչողները գիտեն, որ ես թիմային խաղացող եմ և թիմի որոշումներին ենթարկվում եմ: Անձամբ պատգամավոր չեմ դառնում, քանի որ ցուցակում 29-րդ համարն եմ: Ցուցակում այդ համարը լինելս կրկին որոշել ենք թիմով ունենալով հատուկ հաշվարկ, որն այս պահին իմաստ չունի մանրամասնել:
Թեև ինքս չունեմ պատգամավորական մանդատ, սակայն դա ամենևին չի նշանակում, որ իմ աշխատանքով պակաս կարևոր եմ լինելու մեր խմբակցության համար: Ինձ համար մասնագիտական աշխատանքով զբաղվելը մշտապես եղել է կարևոր ու ամենացանկալին: Հիմա ինձ համար հնարավորություն է ստեղծվել ավելի խորությամբ զբաղվել օրինաստեղծ և փորձագիտական (մասնագիտական) գործունեությամբ, որի համար պատրաստվում եմ ներդնել ողջ գիտելիքներս ու փորձս:
Մենք իրավունք չունենք նահանջելու և պարտավոր ենք մեր ջանքերն ամբողջությամբ գործադրել հանուն հզոր պետության և անվտանգ ապագայի:
Թեև ֆորմալ իմաստով մենք ունենք փոքր խմբակցություն, սակայն վստահ պնդում եմ, որ փաստացի ունենալու ենք «Հայրենիք» կուսակցության ամբողջ կադրային բանկից կազմված հզոր խմբակցություն, որի արդյունավետ գործունեությանը սպասարկելու են նաև լավագույն փորձագետները»:


















































Մեր հոռոմցի դատախազը չի պատրաստվում արդյո՞ք ուսումնասիրել այս առանձնատունն ու դրա սեփականատիրոջը
Թուրք-ադրբեջանական ձեռագիրն է, թաքնվել կանանց ու երեխաների ետևում
Մյուս ուժային կառույցները եւս չեն մնալու այս դավաճանական իշխանության հետ
Անհնար է երեք անգամ շփոթել «չորս ամիս» և «փետրվար» եղելությունը
Նիկոլ Փաշինյանին դատի տալու մասին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին