Կիպրոսի նախագահը խնդրել է ԵՄ-ին կոշտ արձագանքել Թուրքիայի անօրինական գործողություններին
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը ԵՄ-ին խնդրել է կոշտ արձագանքել Թուրքիայի անօրինական գործողություններին Ֆամագուստա քաղաքի (Վարոշա) հանդեպ, տեղեկացնում է In-Cyprus-ը։
Մարիոս Պելեկանոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նախագահ Անաստասիադեսն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ եւ խնդրել ԵՄ-ին վճռական արձագանքել՝ կանգնեցնելու թուրքական անօրինական գործունեությունը՝ կապված Վարոշայի հետ։
Միշելը հավաստիացրել է Անաստասիադեսին, որ սպասում է այս հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշմանը եւ նշել, որ ԵՄ-ը կարձագանքի համապատասխան ձեւով։
Անաստասիադեսը Միշելին տեղեկացրել է թուրքական վերջին սադրանքների մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսի զավթված շրջաններ կատարած անօրինական այցի ժամանակ։
Հուլիսի 20-ին թուրքական կողմը հայտարարել էր Վարոշայի՝ Թուրքիայի կողմից զավթված Ֆամագուստա քաղաքի պարսպապատված մասի ռազմական կարգավիճակի ժամանակավոր չեղարկման մասին։
Թուրքիան Կիպրոս է ներխուժել 1974թ. հուլիսի 20-ին։ ՄԱԿ աջակցությամբ բազմաթիվ բանակցությունները կղզու վերամիավորման հարցով արդյունքներ չեն տվել։
ՄԱԿ Անվտանգության խորհրդի 550 (1984) բանաձեւը անթույլատրելի է համարում Վարոշայի ցանկացած հատվածի բնակեցումը մարդկանցով, որոնք նրա բնակիչ չեն համարվում, եւ կոչ է անում տարածքը հանձնել ՄԱԿ-ի հսկողությանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին