Կգա ժամանակ հարևանները կզղջան, որ հայերի հետ գլուխ են դրել
Գերմանացի Մարքսը ստեղծում է սոցիալիզմի գաղափարախոսությունը, առաջին անգամ ձևակերպում, որ փիլիսոփայությունը պետք է լինի ոչ թե կյանք մեկնաբանող, այլ կյանք փոխող գործիք:
Գերմանացիները ստեղծում են Լենինին՝ տոգորելով սոզիալիզմի գաղափարախոսությունով և ուղարկում են Ռուսաստան հեղափոխություն անելու: Նրան է միանում ամերիկացիների կողմից ստեղծված Տրոցկին:
Գերմանացի Հիտլերը պատերազմ է հայտարարում Մարքսիզմի և սոցիալիզմի դեմ՝ համարելով դա Եվրոպայի գոյության համար մեկ վտանգ: Սկսվում է երկրորդ համաշխարհային պատերազմը:
Գերմանացիների ստեղծած սոցիալիզմի գաղափարներով կառուցված ռուսական կայսրությունը ավիրում է Գերմանիան և այն բաժանում երկու մասի:
Ամերիկյան հոսանքների ազդեցության տակ մնացած, Վերակառուցման գաղափարներով տոգորված Գորբաչովը ավիրում է ԽՍՀՄ-ը և միցնում Գերմանիան:
Գերմանիան ուղեղով՝ գաղափարաներով, կարճ ժամանակում դառնում եվրոպական արդյունաբերական գերտերություն: Ռուսաստանը ահռելի բնական ռեսուրսներով դառնում է հետամնաց նավթ ու գազ վաճառող պետություն:
2021 թվական: Գերմանիան վերջապես ստանում է ԱՄՆ «համաձայնությունը» Ռուսաստանից Բալթիկ ծովով դեպի Գերմանիա ձգվող նոր գազատարի ավարտման և շահագործման համար: Եվրոպան վախենում է, որ ռուսները այս խողովակաշարը կդարձնեն քաղաքական գործիք: Գերմանիայի պետքն էլ չի, ասում է չվախեք՝ «լոխ լավ ա լինելու»:
Գերմանական զենք՝ գաղափարներ: Ռուսական զենք՝ նավթ ու գազ: Պատմությունն ասում է առաջինն ավելի հզոր էր: Հայաստան նավթ ու գազ չկա, բայց չիրագործված և երկունքի մեջ գաղափարաներ լիքը: Կգա ժամանակ հարևանները կզղջան, որ հայերի հետ գլուխ են դրել: Աստվածները վկա: Մի քիչ էլ վկայություն հրեաներից:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին