Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը, քան կապիտուլյանտը կարող է պաշտպանել մեր ազգային շահը
Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը, քան կապիտուլյանտը կարող է պաշտպանել մեր ազգային շահը։
Քանի դեռ կապիտուլյանտներն իշխանության են, որեւէ հայանպաստ եւ դրական լուծում ակնկալել միամտություն է։
Ինչու՞։ Ասեմ…
Կապիտուլյանտների քայլերի արդյունքում է Թուրքիան ուղիղ մտել մեր փոքր տարածաշրջան։
Կապիտուլյանտն էր ուղիղ կապ հաստատել թշնամի պետության ղեկավարի հետ։
Նա էր ալիեւներին «կիրթ ու կառուցողական» համարում։
Նա է ամեն ինչ ջնջել ու իր սեփական կետից սկսել։
Նա է արտաքին քաղաքական այցեքարտ ոչ թե Արցախի կարգավիճակի ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հռչակել, այլ՝ իր «ժողովրդավարությունը»։
Նա է բերել կապիտուլյացիա եւ նվաստացում։
Նրա եւ Ադրբեջանի ղեկավարի «պասերով խաղերի» հետեւանքով սկսվեց լայնածավալ պատերացմ։
Նա է հոկտեմբերի 19-20-ին հրաժարվել Պուտինի պատերազմը կանգնեցնելու միջնորդությունից,որի պատճառով հազարավոր նոր զոհեր ենք տվել, Շուշի ու Հադրութ կորցրել։
Նա է կապիտուլյացիայից հետո հունվարի 11-ին իր «կառուցողական» գործընկերոջ հետ հակահայկական փաստաթուղթ ստորագրել,որտեղ գերիների վերադարձի մասին որեւէ խոսք չկա։
Նրա անգործության արդյունքում է, որ թշնամին Հայաստան է մտել։
Եվ, վերջապես, նա է «սկուտեղի վրա» զիջում մեր պետական ինքնիշխանությունը հանուն իր աթոռի։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը