Դուք իլհամի առաջ դեռ պարելու եք, թեյ եք դնելու, մորթվելու եք երջանիկ ապուշի հայացքով
Մի զարմացեք, որ Ալիեւը ասում է Զանգեզուրը ադրբեջանինն է, մի զարմացեք, երբ ասում է իրենք հասնելու են իրենց պատմական Սեւան, Երեւան, էլի չգիտեմ ուր․․։ Իբր ի՞նչի եք զարմանում, դեռ չեք հասկացե՞լ, թե ինչի համար էր այս ամբողջ բոլոլան,դեռ ձեւ եք անում, որ չեք հասկացե՞լ․․․։
․․Ադրբեջանական զավթիչները դեռ երեք տարի առաջ իրենց գործակալներին ականների պես ներդրեցին ու դուք բոլորդ, ազգովի, համերաշխ, հրճված ու զմայլված ծափ տվեցիք, ծափ տվեցիք նաեւ դրանից հետո, ծափ տվեցիք մսաղաց-պատերազմից առաջ ու դրանից հետո․․։ Ծափ տվեցիք արտահերթում եւ արտահերթով։
Կարդացի, ոմանք գրում են, զարմանում, հարցնում, թե ի՞նչու նիկոլը իլհամին չի պատասխանում․․Ո՞նց պատասխանի իր տերերին, ինքը կատարողն է եւ իր դերը հենց սա է, այս տրագիկոմեդիան մեր երկրի վզին փաթաթելը․․։ Ինչի՞ն պատասխանի՝ իր ձեռքով ստորագրածի՞ն եւ դեռ ստորագրելիքի՞ն․․։ Զարմանում եք, որ ի՞նչ լինի․․․։
Ալիեւը արդեն երեք տարի ասում է դա, իսկ պատերազմից հետո՝ ավելի հաճախ․․Լավ է անում, մարդը իր նպատակին հասել է, մարդը իր երկիրը մեծացնում է մերի հաշվին եւ դա նրան հաջողվում է, ինչու չլկտիանան․․Ով լիներ, որ չլոպազանար․․․Ոչխարից մարդ է դարձել, հերոս։
Իսկ դուք զարմացեք, գրեք, կարծիք հայտնեք, ձեր/մեր/բաժին դերը էդ ա մնացել։ Դուք/մենք/ իլհամի առաջ դեռ պարելու եք, թեյ եք դնելու, մորթվելու եք երջանիկ ապուշի հայացքով։
Քանի դեռ ազգովի զարմանքի, ապատիայի, ընկճախտի, հոգեխանգարմունքի, նիկոլացավի եւ նիկոլահիացմունքի մեջ եք, ալիեւը կգա եւ կհասնի Սեւան, Երեւան։
Իբր ո՞ւմ համար է այլեւս մութ ու անհասկանալի․․։
Իզուր ոչ մեկս մեզ սրբի եւ զարմացածի տեղ չդնենք․․։ Կա՛մ սա ընդունում եք որպես կատարված իրողություն եւ համակերպվում եք, կա՛մ՝․․ուրիշ կամ չկա․․ Ուրիշ <կամ>-ի պահը բաց է թողնված։ Ազգովի պարտավոր էինք անել կարեւորը՝ երեք տարի առաջ, պատերազմից առաջ, պատերազմից հետո, արտահերթից առաջ, արտահերթից հետո․․չարեցինք․․․
Դե, սպասեք իլհամին Սեւան-Երեւան մայրուղում․․․․
Դուք դեռ պորտապար էլ կպարեք․․․Ինչո՞ւ չէ, որ․․․․
Հիշեք՝ ո՞ւմ էիք մեղադրում, հանիրավի էիք մեղադրում թուրքի հետ քիրվայություն անելու մեջ եւ հիմա տեսեք, թե ով է իրականում թուրքի ոտքերի տակ վնգստում․․․
Հ․Գ․ Ես ՍԴ-ից ոչ մի հերոսություն չեմ սպասում․․


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին