Արցախը ստանալուց հետո Ալիևն ազդարարեց Սյունիքի գրավման ծրագրի մասին
Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ամբողջ Զանգեզուր նրանց (ադրբեջանցիների) պատմական հողն է և նրանք կվերադառնանք այնտեղ.... Ըստ Ալիևի, Զանգեզուրն ադրբեջանցիներից խլվել և նվիրվել է հայերին 101 տարի առաջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Չեմ էլ կասկածում, որ Բաքվի բռնապետն ի կատար է ածելու իր երազանքները, քանի դեռ Հայաստանը ղեկավարվում է իր կողմից նսեմացված և նվաստցված Նիկոլի կողնմից,ով Իլհամի "Զանգեզուրյան ծրագրերը" կյանքի կոչելու համար հիմա էլ ակտիվ քայլեր է ձեռնարկում՝ բանտարկելով Սյունիքի համայնքապետերին, ովքեր դեմ են Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտի միակողմանի զիջումներին, որը վերջինս խոստացել է անել Իլհամին՝ տրամադրելով Սյունիքով միջանցք Բաքվին, որ վերջինս կապնվի Նախիջևանի և Թուրքիայի հետ ցամաքային կապով...
Իր տարածքային նկրտումները Հայաստանին պաշտոնապես ներկայացնելու վերաբերյալ Բաքուն ևս կոնկրետ քայլեր է ձեռնարկում. ընդամենն օրեր առաջ Իլհամ Ալիևը հրապարակեց Ադրբեջանի տնտեսական շրջանների նոր քարտեզը, որտեղ կա նաև Արևելյան Զանգեզուր կոչված շրջանը... Այսինքն, եթե կա Արևելյան Զանգեզուր, ապա կա նաև Արևմտյան Զանգեզուր, որն, ըստ Բաքվի օկուպացված է հայերի կողմից...
Եթե որևէ մեկը կասկածում է, որ սա ադրբեջանցիների զառանցանքներն են , ապա չարաչար սխալվում է... Բաքուն նույնն էլ ասում էր հայկակակն Արցախի մասին, որի մեծ մասը որպես նվեր ստացավ Նիկոլ Անհողի կողմից...
Ի դեպ, չեմ զարմանա, եթե դավաճան Նիկոլին սատարողները, ժեխը և փթիրը Սյունիքն ադրբեջանցիներին անցնելուց հետո սկսեն աջուձախ վայրահաչել և մկկալ, թե Սյունիքն էլ է պատմական ադրբեջանական տարածք, ինչպես անում են Արցախի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի տարածքների վերաբերյալ, որոնք Նիկոլի թողտվության և դավաճանության արդյունքում վերահսկվում են թուրք-ադրբեջանցիների կողմից...»,- գրել է Համբարյանը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...