Թալիբները հայտարարել են, որ դեմ հանդես կգան թուրքական ուժերին, եթե դրանք չհեռանան Աֆղանստանից
Արմատական «Թալիբան» շարժումը նախազգուշացրել է, որ կգրոհի թուրքական ուժերը, եթե դրանք մնան Աֆղանստանում: Այս մասին ասվում է շարժման հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աֆղանական 1TV հեռուստաալիքը:
«Թուրքիայի ղեկավարության որոշումը [Աֆղանստանում զորամիավորման մի մասը պահելու մասին] անխոհեմ է, խախտում է ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ հակասում է աֆղանցիների ազգային շահերին»,- ասվում է «Թալիբան»-ի հայտարարության մեջ: Շարժումը նշում է, որ «որեւէ օտարերկրյա զորքերի ցանկացած պատրվակով առկայությունն Աֆղանստանի տարածքում օկուպացիա է համարում եւ կպայքարի զավթիչների դեմ»:
Թալիբները կոչ են արել Թուրքիայի ղեկավարությանը հրաժարվել որոշումից, որը «խնդիրներ է ստեղծում երկու երկրների մահմեդական ժողովուրդների միջեւ»: «Եթե թուրք պաշտոնյաները չվերանայեն իրենց որոշումը,- ասվում է հայտարարության մեջ,- Թալիբանի կողմնակիցները դեմ հանդես կգան [Աֆղանստանում] թուրքական ուժերին»: Այդ դեպքում թալիբները մեղադրել են նրանց, ով «խառնվում է այլ մարդկանց գործերին եւ նման անհապաղ որոշումներ է կայացնում»:
Հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի զորքերի՝ այնտեղից դուրս բերումից հետո իր երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ պահպանել ռազմական զորակազմն Աֆղանստանում:
Ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Աֆղանստանում օպերացիան դադարեցնելու իր որոշման մասին: Սպիտակ տունն ակնկալում է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը, որը սկսվել էր մայիսին, կավարտվի օգոստոսի վերջին: Ինչպես անցած շաբաթ հայտնել էր ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, ԱՄՆ-ն ավարտել է Աֆղանստանից դուրսբերման գործընթացի ավելի քան 90 տոկոսը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին