Եթե նման անվանումով որեւէ փաստաթղթի տակ Հայաստանը ստորագրի, կարելի է հետաքրքրվել, թե Ալիեւից որքան գումար են ստացել
Ադրբեջանցիները միջազգային տարածքում առաջ են տանում «Զանգեզուրի Միջանցք» անվանումը, որն արդեն մտնում է միջազգային փաստաթղթերի մեջ, ու պատահական չի, որ արդեն նոր շրջան ունեն - «Արեւելյան Զանգեզուր»: Պարզ է, որ դրանով տարածքային պահանջի համար իրավական հիմք են ստեղծում։ Այս մասն իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Աշխարհագրական անունների համար պայքարը մեծ քաղաքականություն է եւ տարածքային պահանջատիրության հիմք։
Օրինակները շատ են' Պարսից Ծոց - Արաբական Ծոց (եթե որեւէ արժանապատիվ իրանցու մոտ ասեք Արաբական Ծոց, կդառնաք նրա թշնամին) կամ Հունաստանի պայքարը Մակեդոնիա անվանման դեմ, քանի որ Հունաստանի հյուսիսում կա նույն անվանումով տարածք։
Ադրբեջանցիները միջազգային տարածքում առաջ են տանում «Զանգեզուրի Միջանցք» անվանումը, որն արդեն մտնում է միջազգային փաստաթղթերի մեջ, ու պատահական չի, որ արդեն նոր շրջան ունեն - «Արեւելյան Զանգեզուր»: Պարզ է, որ դրանով տարածքային պահանջի համար իրավական հիմք են ստեղծում։ Ու ինչն է ամենահետաքրքիրը, որ արդեն հայկական մամուլում ու ՔՊ-ական պաշտոնյաներն են այդ անվանումն օգտագործում։
Եթե նման անվանումով որեւէ փաստաթղթի տակ Հայաստանը ստորագրի, Սյունիք անվանման փոխարեն, ապա կարելի է անկեղծորեն հետաքրքրվել, թե Ալիեւից որքան գումար են ստացել դրա համար։
Իսկ արժանապատիվ ու պետական մտածողություն ունեցող կառավարությունը թույլ չէր տա, որ որեւէ արտասահմանյան լրատվամիջոց, կամ առավել եւս պետպաշտոնյա նման անվանում գործածի, բայց դա արդեն գործող կառավարության մասին չէ»,- գրել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին