Քաշաթաղի գյուղապետերը ինձ նաև մեղադրում են մեզ մնացած երեք բնակավարերում կյանքը վերականգնելու ձգտումների մեջ
Երեկ հրավիրված էի Արցախի Քաշաթաղի հետ կապված քննարկման։ Մանրամասները չեմ պատմի՝ ելնելով բովանդակային հարցերից։ Բայց հերթական անգամ խորը ցավ ապրեցի ինչպես մեր պաշտոնյաների, այնպես էլ բազմաթիվ սովորական քաղաքացիների մանրախնդիր, եսակենտրոն մտածողությունից։
Ես խոսում եմ Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը կրկին ամբողջովին բնակեցնելու, կենցաղային պայմաններ և աշխատատեղեր ստեղծելու կարևորության ու քայլերի մասին, մինչդեռ տեղացիները և նրանց համայնքային ղեկավարները ինձ հակադարձում են, թե իրենց հետաքրքրում է միայն փոխհատուցումը։
Քաշաթաղի 52 համայնքների մեծ մասի ղեկավարները և բազմաթիվ բնակիչներ մեկ մարդու պես պնդում էին՝ իրենց ու տեղահանված բնակչությանը տալ փող, շատ փող, մնացածը կարևոր չէ։
Ապշել էի, թե ինչպես կարող են մարդիկ այդքան կապված չլինել հողին։ Հետո հասկացա, որ այս մարդիկ ախր վերաբնակեցված են Հայաստանի տարբեր վայրերից, երբևէ կռիվ չեն տվել հայրենի հողի համար, իրենց ծննդավայրերում հավանաբար ձախողակ են եղել և որոշել են բախտը որոնել որևէ այլ տեղ, հետևաբար այդ որևէ այլ տեղը նույնպես չի կարող թանկ լինել։
Ահա թե որտեղից է գալիս փողը հողից շատ սիրելու մարմաջը։
Քաշաթաղի գյուղապետերը ինձ նաև մեղադրում են մեզ մնացած երեք բնակավարերում կյանքը վերականգնելու ձգտումների մեջ՝ նշելով, թե այդկերպ ես խանգարում եմ, որ իրենք փախստականի կարգավիճակ ձեռք բերեն՝ ստանալով շատ փող։
Այս առումով բավական կոշտ և հստակ խոսակցություն եղավ Քաշաթաղի վարչակազմի ղեկավարության հետ։ Ես հերթական անգամ պահանջեցի չխանգարել մարդկանց՝ վերադառնալ իրենց տները, քանի որ Բերձորում, Սուսում և Աղավնոյում պետք է հայեր ապրեն՝ հանուն Արցախի անվտանգության և ապագայի։ Հողը քոնն է նախևառաջ այնտեղ ապրելով։
Միակ սկզբունքային մարդը Աղավնոյի գյուղապետն է, ում չեն հրավիրում քննարկումների, բայց հենց նա պատերազմի ժամանակ արյան գնով պահեց բնակավայրը, հիմա էլ տարբեր միջոցներով մարդկանց կրկին վերադարձնում է Աղավնո։ Հողը այսպես են պահում, ոչ թե պետությունից անընդհատ փող ուզելով։
Սիրելի քաշաթաղցիներ, անկախ նրանից, թե ինչպիսի պայմաններում եք ուզում այսուհետ ապրել, հիշեք, թե ինչպիսի պայմաններում եք ապրել մինչև պատերազմը, ինչպես եք դժվարություններով Բերձորը ոտքի հանել, ինչպես եք մյուս գյուղերը վերակառուցել և ապրել այնտեղ։ Դժվար էր, բայց դուք արեցիք։ Արեք նաև այս անգամ՝ առանց մտածելու, թե 3-5 տարի հետո ինչ կլինի։ Ոչ մի վատ բան էլ չի լինի, եթե այնտեղ դուք ապրեք, իսկ եթե 3000-ոց Բերձորում լինի 50-100 հայ, վստահ եղեք, այնտեղ մենք այլևս տեր չենք լինի։ Խնդրում եմ, հանեք ձեր միջից գաղթականի հոգեբանությունը։
Վերադարձեք Բերձոր, ինչքան էլ ձեզ տեղական իշխանիկները սպառնան, թե չի կարելի։ Ոչ ոք իրավունք չունի ձեզ արգելել, այդ թվում ռուսները։ Սա ես ասում եմ վստահաբար և պաշտոնական աղբյուրներով։ Եթե Բերձորում կրկին շատ հայեր ապրեն, արագ կվերաբացվեն դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցը և մյուս պետական հաստատությունները։


















































Ո՞վ է Ռուբեն Ռուբինյանը․ բրիտանական կամ թուրքական ազդեցության գործակա՞լ է
Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է իր հերթական օգտագործված զինակցին
ՀՀ-ում քաղաքացիներին համոզում են թուրքի հետ քիրվայություն անել, գլուխը կախել
Մեր հանրությունը հայտնվել է մի շրջապտույտի մեջ, երբ ինքն իր հայրենիքից տեղյակ չէ․ Նաիրի Հոխիկյան
ԱԱԾ-ն առգրավել է լրագրող Նաիրի Հոխիկյանի հեռախոսը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...