Վրաստանում ծեծել են լրագրողներին՝ ԼԳԲՏ-ների շքերթը լուսաբանելու համար
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները կալանավորել են երեք մարդու ԼԳԲՏ հանրույթի դեմ Թբիլիսիում տեղի ունեցած հանրահավաքում լրագրողների վրա հարձակվելու եւ մարմնական վնասվածքներ հասցնելու փաստով։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել են գերատեսչությունում։
«Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի եւ ՆԳՆ Հին Թբիլիսի գլխավոր վարչության աշխատակիցները մասնագիտական գործունեությանն ապօրինաբար խոչընդոտելու եւ ֆիզիկական բռնության (ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ բռնության սպառնալիքով) փաստով իրականացված քննչական եւ որոնողական միջոցառումների արդունքում Թբիլիսիի հանրահավաքի ժամանակ կալանավորել են երեք մարդու»,- ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչության տվյալներով՝ մեղադրվողները ֆիզիկական վիրավորանք են հասցրել «Ռուսթավի 2», «Մթավարի արխի» հեռուստաընկերությունների եւ «Թաբուլա» ու newposts.ge ինտերնետ-պարբերականների ներկայացուցիչներին։ Կալանավորված երեքից երկուսը մինչ այդ դատված են եղել։ Նրանց սպառնում է տուգանք կամ ազատազրկում երկու տարի ժամկետով։
Tbilisi Pride կազմակերպությունը, որն աշխատում է ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության ոլորտում, երկուշաբթի նախատեսում էր Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում կազմակերպել «պատվո երթ»։ Դրա դեմ կտրականապես հանդես եկան ավանդական արժեքների կողմնակիցները, որոնք առավոտվանից սկսեցին հավաքվել Ռուսթավելու պողոտայում, որպեսզի հնարավորություն չտան իրականացնել այդ երթը։ Ավելի ուշ նրանք տեղափոխվեցին խորհրդարանի շենքի մոտ, եւ այնտեղ ավելի ագրեսիվ տրամադրված ԼԳԲՏ հանրույթի հակառակորդները սկսեցին հարձակվել լրագրողների վրա՝ նրանց մեղադրելով սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին աջակցելու մեջ։ Տուժել է ԶԼՄ ավելի քան 50 ներկայացուցիչ։
Ավելի ուշ ցուցարարները ներխուժել են Tbilisi Pride կազմակերպության գրասենյակ, ինչպես նաեւ ջարդարարություն իրականացրել «Ամոթ է» կազմակերպության շենքում։ ԼԳԲՏ հանրույթի հակառակորդները ուշ երեկոյան ցրվել են։ Նրանց գործողությունները դատապարտել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, խորհրդարանի խոսնակ Կախաբեր Կուչավան եւ «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին