Արարատ Միրզոյանի հարցը մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի հարցը մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդում։ Մի կողմից՝ Միքայել Մինասյանի բացահայտումից հետո, թե Միրզոյանը համագործակցել է ԱԱԾ-ի հետ, ինչը վերջինս եւս հաստատեց, ԱԱԾ գործակալին ԱԺ նախագահ կարգելն անընդունելի քայլ կլիներ։
Մյուս կողմից՝ Միրզոյանն իրեն պասիվ ու չեզոք է պահել եւ փաշինյանական «դուդուկի տակ» լավ չի «պարել»։ Ասենք, նրան կրծքով այնպես չի պաշտպանել, ինչպես Ալեն Սիմոնյանը։ Բայց նա 3 տարի երկրի երկրորդ դեմքն է եղել, եւ չեն կարող հենց այնպես «թոշակի» ուղարկել, ուստի պետք է համարժեք պաշտոն առաջարկեն։
Մեր տեղեկություններով, տեւական ժամանակ է՝ նրան համոզում են, որ ստանձնի ԱԳ նախարարի պաշտոնը, որտեղ հարմար թեկնածու չեն գտնում, սակայն նա հրաժարվում է։ Ըստ ամենայնի, որեւէ կարեւոր երկրում դեսպան կնշանակվի, հավանաբար՝ Ռուսաստանում, որտեղ գործող դեսպանից՝ Վարդան Տողանյանից, վաղուց են ուզում ազատվել եւ հարմար թեկնածու չեն գտնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...