Մեղավորը կառավարությունն է, որ այսօր մեր ջրամբարներում ջուր չկա․ Հրաչ Բերբերյան
Միջազգային նորմերի համաձայն՝ եթե երկրում չորս շաբաթ տեղումներ չեն լինում, Կառավարությունն անհապաղ երաշտ է հայտարարում։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը։
«Եթե մենք այս տարի ձյան հաստ շերտ ունեինք և գարնանը հորդառատ անձրևներ, ապա ինչո՞ւ է այժմ մեր ջրամաբարներում սակավաջրություն։ Մեր ունեցած տեղեկություններով, որքան գյուղացիներն են մեզ տեղյակ պահել, այդտեղ մի քանի ՀԷԿ-եր կան, որոնք նստած են ջրամաբարների վրա և տարին 12 ամիս այդ ջուրը հոսում է դեպի Ախուրյանի ջրամբար։ Ախուրյանի ջրամբարի 50-60 %-ը գնում է դեպի Թուրքիա։ Այսինքն մենք ոչ միայն խանգարում ենք մեր գյուղացուն, այլ նաև օգնում ենք Թուրքիային»,- ասաց նա։
Փորձագետը ստեղծված իրավիճակում կոռուպցիայի հետքեր է տեսնում։ Ջուրը վաճառում են ՀԷԿ-երին, ինչի հետևանքով գյուղացին անջուր է մնացել։
«Մեղավորը կառավարությունն է, որ այսօր մեր ջրամբարներում ջուր չկա։ Վաճառել են մեր ջուրը, պարզ ասում եմ, վաճառել են ՀԷԿ-երին։ Այդ ՀԷԿ-երը տարին 12 ամիս ջուրը տանում են, նորմատիվներն են խախտվել են»,- նշեց Հրաչ Բերբերյանը։
Հրաչյա Բերբերյանի տեղեկություններով՝ ամենից շատ վնասներ են կրել Շիրակի, Գեղարքունիքի և Արարատի մարզերը՝ հիմնականում հացահատիկի, կարտոֆիլի և մշակաբույսերի ցանքատարածություններում։
«Մեր մասնագետների հաշվարկներով՝ խոսքը գնում է 130 միլիարդի մասին։ Միգուցե մի քիչ ավել է, մի քիչ պակաս է։ Վերջնական հաշվարկները դեռ չունենք, կունենանք աշնանը»,- ընդգծեց փորձագետը։
Փորձագետի խոսքով՝ մինչև վերջին 7-8 տարին՝ նախքան հէկերի հայտնվելը, մենք նման խնդիրներ չէին ունենում, իսկ ունենալու դեպքում դրանք լուծվում էին։ Այժմ ամեն ինչ այլ է, քանի որ Կառավարությունում պրոֆեսիոնալներ գրեթե չկան։
«Կադրային ջարդ է գնում բոլոր տեղերը։ Լավ կադրերը գնում են։ Ընդհանրապես սա վերաբերվում է բոլոր նախարարություններին։ Տգետներով երկիր ես կառավարելո՞ւ։ Դե գնա կառավարի։ Շուտով ձեզնից մեկն էլ կգնա տգետ մի բժշկի ձեռքի տակ կընկնի, նա էլ ձեզ կմորթի, որովհետև Հայաստանի շատ հայտնի պրոֆեսորներն այսօր քրեական հետապնդման տակ են»,-հավելեց Հրաչ Բերբերյանը։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...
Հայտարարություն․ տարածքի անվտանգությամբ պայմանավորված՝ բեռնատարների մուտքը սահմանափակվում է