Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Կարծիք

Մեր տղաները հայտնվել են գերության մեջ, որպեսզի ոմանք նրանց ազատելու պատրվակի ներքո, հույժ գաղտնի տեղեկություններն Ադրբեջանին տրամադրեն

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում «Ականապատ դաշտերի քարտեզների տալը Բաքվին՝ բարի կամքի դրսևորում, թե՞ դավադիր ծրագրի մի մաս» վերտառությամբ գրառում է արել, որում ասվում է․

«Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ երեկ ևս 15 գերեվարվածներ վերադարձան Հայաստան...

Այդ կապակցությամբ ՀՀ կառավարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ն իրար հակասող հայտարարություններ են արել...

Պաշտոնական Բաքուն բացահայտ նշել է, որ 15 գերիների ազատման համար պայման է եղել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) շրջանների ականապատ դաշտերում տեղադրված 92 հազար տարբեր տեսակի ականների տեղադրման քարտեզների տրամադրումը, որը Նիկոլը կատարել է... Ավելին, Հայաստանը կապիտուլյացիայի տարած Նիկոլը չէր էլ կարող չկատարել Իլհամ Ալիևի նախապայմանները...

Մինչ Բաքուն բացահայտում է, որ գերիների վերադարձի դիմաց Երևանից ստանում է իրեն անհրաժեշտ ականապատ դաշտերի քարտեզները, դավաճան Նիկոլը կրկին փորձում է կեղծել իրականությունը և մանիպուլյատիվ հայտարարություններ է տարածում...

ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ 15 գերիների դիմաց "բարի կամք դրսևորելով Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները"...

Նախ, աչքի է ընկնում ՀՀ կառավարության հայտարարության մեջ այն, որ Արցախի օկուպացված տարածքները պաշտոնական Երևանն անվանում է ադրբեջանական տեղանուններով՝ Վարանդան կոչելով Ֆիզուլի, իսկ Կովսականը՝ Զանգելան...

Երկրորդը, շատ հետաքրքիր է, իսկ եթե այդ քարտեզները Երևանը չտրամադրեր Բաքվին, ապա Իլհամ Ալիևը որևէ գերու կտրամադրեր մեզ... Իհարկե՝ ոչ...

Հայաստանի կառավարության այս հայտարարությունն ուղաղկի ծիծաղ է առաջացնում գործից տեղյակ մարդկանց մոտ...

Վերջին մեկ ամսում 30 գերիների դիմաց Հայաստանը Ադրբեջանին է տրամադրել Ակնայի, Կովսականի և Վարանդայի շրջանների մոտ 200 հազար տարբեր տեսակի ականների տեղադրման քարտեզները... Այս հույժ գաղտնի տեղեկությունների տրամադրումն Իլհամ Ալիևին կհանգեցնի նրան, որ պաշտոնական Բաքուն, որին 10-15 տարի էր պետք այդ տարածքներն ականներից մաքրելու համար այդ ամենը կիրականացնի շատ արագ, որը աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանի և Արցախից մնացած մասի համար...

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հարյուրից ավել մեր տղաների գերության մեջ հայտնվելը Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի մոտ դիտավորյալ կազմակերպված դավադրություն էր...

Զարմանալի է, եթե այդ գյուղերն, ըստ Նիկոլի և Ալիևի միջև ձեռք բերված բանավոր համաձայնության անցնելու էին ադրբեջանցիներին, ապա ինչու՞ էին մեր տղաներին ուղարկում այդտեղ... Ո՞վ է այդ հրամանը տվել, որի պատճառով մեր զինվորները հայտնվեցին ազերիների ձեռքում, իսկ ոմանք՝ գնդակահարվեցին...

Գերիների շուրջ վերջին գործընթացներից գալիս եմ այն եզրակացության, որ մեր տղաները հայտնվել են գերության մեջ, որպեսզի ոմանք նրանց ազատելու պատրվակի ներքո հույժ գաղտնի և շատ կարևոր տեղեկություններն Ադրբեջանին տրամադրելով քողարկեն իրենց դավաճանությունը...

Շատ կասկածելի կլիներ, եթե դավաճան Նիկոլն այդ քարտեզները հենց այնպես նվիրեր Իլհամ Ալիևին, իսկ այսպես՝ գերիների ազատագրման դիմաց դրանք ադրբեջանցիներին տալը, շատ հարմար և նույնիսկ իշխանություններին դիվիդենտներ ապահովող քայլ է...

Չեմ զարմանա, եթե հետագայում գերիներին ազատելու պատրվակով Նիկոլն Իլհամ Ալիևին նվիրի նաև Բերձորի, Որոտանի, Քարվաճառի, Հադրութի և այլ տարածքների ականապատ քարտեզները ևս...»։