Գրիգորի Խաչատուրովի պայմանագիրը չեն երկարաձգելո՞ւ․ պահեստազորի փոխգնդապետը անհանգստացած է
Երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշում է կայացրել հուլիսի 7-ից չերկարացնել N զորամասի հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պայմանագիրը։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց պահեստազորի փոխգնդապետ Զաքար Բժշկյանը։ 28 տարի Հայաստանի զինված ուժերում ծառայած Զաքար Բժշկյանի խոսքով, սա ակնհայտ ռեպրեսիայի ձեւ է, եւ օրվա իշխանությունները ամեն կերպ ուզում են ազատվել փորձառու եւ մարտական ուղի անցած հրամանատարներից։
«Ես ապաքաղաքական մարդ եմ, պարզապես անհանգստացած եմ երկրի անվտանգությամբ եւ սահմանների պաշտպանությամբ։ Փոխանակ Գրիգորի Խաչատուրովի նման հրամանատարներին ավելի բարձր զինվորական պաշտոններ տան՝ մերօրյա բանակը ուժեղացնելու համար, չգիտես ինչու՝ նպատակահարմար չեն գտնում շարունակելու նրա հետ պայմանագիրը»,– ասում է Զաքար Բժշկյանը։ Զինվորականի համոզմամբ՝ այսօր բանակից փորձառու հրամանատարների ազատումը մեկ նպատակ է հետապնդում՝ թուլացնել բանակը եւ պարարտ հող ստեղծել անկլավները հանձնելու համար։
Պաշտոնաթող փոխգնդապետը հիշեցնում է՝ Գրիգորի Խաչատուրովը կարողացավ Տավուշում ճիշտ ղեկավարել հուլիսյան սահմանային միջադեպերը, ինչի արդյունքում հաղթեցինք։ «Խաչատուրովը միակն էր այն գեներալներից, ով հանուն երկրի անվտանգային շահի մինչեւ վերջ պայքարեց Օնիկ Գասպարյանին՝ ԳՇ պետի պաշտոնից ազատման՝ օրվա իշխանությունների պայքարի դեմ եւ հավատարիմ մնալով իր զինվորական խոսքին, պատվին եւ արժանապատվությանը՝ չնահանջեց ոմանց նման»,–ասում է Զաքար Բժշկյանը։
Մանրամասները՝ Aravot.am-ում։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...