Արամ Ա. Կաթողիկոսը խնդրել է Հռոմի պապին օգտակար լինել գերիների վերադարձի հարցում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը խնդրել է Հռոմի պապին օգտակար լինել Արցախի պատերազմի գերիների վերադարձի հարցում: Այս մասին հայտնում են Մեծի տանն Կիլիկիո հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջում:
«Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. Կաթողիկոս խնդրեց նորին սրբութիւն Ֆրանսիս Պապէն օգտակար դառնալու Արցախի պատերազմի գերինեու վերադարձին
Վատիկան մէջ վերջերս տեղի ունեցած Լիբանանի քրիստոնեայ հոգեւոր պետերու ժողովի ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը յարմար առիթով Ֆրանչիսկոս Պապին հետ առանձին անդրադարձաւ Արցախի պատերազմի հետեւանքներուն եւ յատկապէս ցարդ Ազրպէյճանի մօտ գտնուող հայ գերիներու վերադարձի հարցին: Վեհափառ Հայրապետը յիշեցուց, թէ միջազգային օրէնքի տրամադրութիւններուն դէմ է պատերազմի գերիներուն նկատմամբ Ազրպէյճանի ցուցաբերած հակաօրինական մօտեցումը: Նորին Սրբութիւնը իր ջերմ շնորհակալութիւնը յայտնեց Պապին, որ անդրադարձած էր գերիներու հարցին եւ խնդրեց, որ յարմար առիթով դարձեալ անդրադառնայ մեր ժողովուրդը յուզող յիշեալ հարցին՝ օգտակար հանդիսանալով գերիներու շուտափոյթ վերադարձին: Հայրապետը նոյն հարցին շուրջ նաեւ խօսեցաւ Վատիկանի պետական քարտուղար Քարտինալ Փարոլինին հետ:
Այս մասին Վեհափառ Հայրապետը մանրամասնութիւններ փոխանցեց Վատիկանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Կարէն Նազարեանին»,- գրված է էջում:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...