Պայքարը փողոցից տեղափոխվելու է խորհրդարան. Արթուր Խաչատրյան
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը։
Այսօր լրանում է ընտրության մասնակցած քաղաքական ուժերի՝ Սահմանադրական դատարան դիմելու և ընտրության արդյունքները վիճարկելու ժամկետը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հայտարարել են, որ բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրել, որոնք ներկայացնելու են ՍԴ-ին։ Բայց որոշել են ՍԴ դիմել ոչ թե մեկ միասնական հայցով, այլ՝ առանձին-առանձին։ Այսօր առավոտյան «Հայաստան» դաշինքն արդեն ներկայացրել է դիմումը ՍԴ։ «Պատիվ ունեմ»-ը շուտով կներկայացնի։ «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ ՍԴ են դիմելու ժամը 15:00-ին: Այսպիսով երեք քաղաքական ուժեր առանձին դիմել են ՍԴ՝ ներկայացնելով իրենց փաստերը, ի՞նչ ակնկալիքներ կան ՍԴ-ից և ի՞նչ որոշումներ կարող է գերագույն դատարանը կայացնել՝ չեղարկել ընտրություններ, նոր ընտրություններ նշանակել, երկրորդ փուլ նշանակել։
Եթե դատարանը որևէ բեկումնային որոշում չկայացնի, փաստորեն դաշինքները վերցնելու են մանդատները և մտնեն խորհրդարան։ Ինչո՞վ է հիմնավորված այս որոշումը, արդյո՞ք ընդդիմությունը կունենա բավարար ներուժ իշխանությանը հակակշիռ ստեղծելու, և օրինակ մեզ համար ոչ նպաստավոր օրինագծերին դեմ քվեարկելու և դրանց օրենքի ուժ ստանալուն խոչընդոտելու համար։ Մյուս կողմից մենք տեսանք, որ նման կարևոր փաստաթղթերն առանց ԱԺ վավերացվելու և ՍԴ-ի ստորագրվում են։ Ինչպե՞ս է ընդդիմությունը պատրաստվում պայքարել դրա դեմ։
Արթուր Խաչատրյանը խոսել է նաև Հայաստանի անվտանգության ու սահմաններին տիրող իրավիճակի, ռազմագերիների մասին։
Ինչպե՞ս է ընդդիմությունը պատկերացնում Արցախի կարգավիճակի ընդունման հարցը և արդյո՞ք հիմա Հայաստանը չի կարող ճանաչել Արցախի անկախությունը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...