Ինչու են այս գիշեր մինչև 5 ժամով ուշացել Հարավկովկասյան երկաթուղու գնացքները. Պարզաբանում
Եղանակային բարդ պայմանների պատճառով այս գիշեր մինչև 5 ժամով ուշացել են Հարավկովկասյան երկաթուղու գնացքները: Այս մասին տեղեկացնում է ՀԿԵ-ն։
Հայաստանի և Վրաստանի տարածքում փոթորկային քամու և ամպրոպի պատճառով, Շուլավերի (Վրաստան) - Արմավիր (Հայաստան) և Երևան տանող երկաթուղային հատվածներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ: Որոշ հատվածներում պոկվել են կոնտակտային ցանցի լարերը, ծառեր են ընկել երկաթուղային գծերի վրա:
Մինչև հուլիսի 3-ի ժամը 02:00 երկաթուղայինները կատարում էին վթարային աշխատանքներ, վերականգնելով Հարավկովկասյան երկաթուղու գնացքների շարժը:
Հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը ուշացել են Երևան - Բաթումի (1 ժամ 55 րոպե) և Բաթումի - Երևան (4 ժամ 52 րոպե) գնացքները, Գյումրի - Երևան (2 ժամ 37 րոպե) էքսպրեսը, ինչպես նաև Գյումրի - Երևան (3 ժամ 27 րոպե) և Երևան - Արաքս (44 րոպե) էլեկտրագնացքների: 18 ժամ 45 րոպեով ուշացել են նաև 6 բեռնատար գնացքներ:
Անցած գիշեր տեղի ունեցած ուժեղ քամու և անձրևի հետևանքների վերացումը կարող է հանգեցնել նաև այսօրվա ընթացքում գնացքների ուշացմանը: Խնդրում ենք ուղևորներին ճշտել տեղեկատվությունը ձեր քաղաքի կայարաններում:
Այսօր երկաթուղայինները իրականացնում են արտահերթ ստուգումներ` ուղու վիճակը ստուգելու, բնականոն աշխատանքն ու գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար:
Հայցում ենք ուղևորների ներողամտությունը պատճառած անհարմարության համար:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...