Ինչպիսի վտանգ է իրենից ներկայացնում պրոֆեսոր Չարչյանը Հայաստանի հասարակության համար». Թերեզա Մխիթարյան
«Ինձ մի բան բացատրեք խնդրում եմ․ նիկոլական Հայաստանում բազմաթիվ հանցագործներ, մարդասպաններ, գողեր ազատության մեջ են մինչ ընթանում է նրանց դատավարությունը, կամ դուրս են եկել գրավի դիմաց, կամ այդպիսի որոշում է կայացվել։ Հիմա ինչպե՞ս կարող է մարդասպանը հանգիստ լինել ազատության մեջ, իսկ պրոֆեսոր Չարչյանը կալանավորվի այն բանի համար, որ կոչ է արել աշխատակիցներին գնալ ընտրության։
Հիշեցնեմ, որ Պրոֆեսոր Չարչյանը մասնակցել է բոլոր երեք պատերազմներին, եղել է առաջնագծում, փրկել հազարավոր կյանքեր։ Վերջին Արցախյան պատերազմի ժամանակ նա 44 օր ո՛չ ուտում էր, ո՛չ խմում, զօր ու գիշեր փրկում էր մեր պաշտպաններին։ Պրոֆեսորը Հայրենիքի առաջ ունի բազմաթիվ վաստակներ, նա անթիվ–անհամար բարի գործեր է արել Հայրենիքի համար։
Ինչպես կարելի է մարդասպանին ազատության մեջ թողնել , իսկ պրոֆեսորին ՝ ոչ:
ԻՆՉՊԻՍԻ՞ ՎՏԱՆԳ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՊՐՈՖԵՍՈՐ ՉԱՐՉՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։ Ինչպիսի՞։ Ինչու՞ և ինչի՞ համար են նրան ձերբակալել։
Ավելին, նրան ձերբակալել են չնայած նրան, որ իրենց ասվել է, որ պրոֆեսորը վերջերս սրտի վիրահատության է ենթարկվել։ Նա ունի շաքարային դիաբետ և առողջական այլ խնդիրներ։ Նրա վիճակը վատացել է և վերջինիս տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ անգամ հսկայական գրավի դիմաց հրաժարվել են ազատ արձակել պրոֆեսորին։
Հիմա գլխավորը՝ խախտել է օրենքը, թե ոչ՝ կորոշի դատարանը։
Աշխատակիցների կողմից որևէ բողոք չի եղել, բոլոր մեղադրանքները հիմնվում են Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքի անանուն բողոքների վրա։
Այսինքն, այս պահին խոսքը գնում է ընդամենը քննության ընթացքում պրոֆեսորի խափանման միջոցը փոխելու և կալանքից ազատելու մասին, երբ նա կարող էր բազմաթիվ հիվանդների բուժել և կյանքեր փրկել։
Ինչպե՞ս կարող է այդպես լինել։ Որտե՞ղ եք տեսել այդպիսի ժողովրդավարություն։ Միայն թուրքիայի գործակալ Նիկոլի սուլթանական Հայաստանում»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին