Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել են Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին ԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդում Կրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Թրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ Սիմոնյան Կկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծ Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեց Կրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի Կուլևի նավահանգիստը կարող է ենթարկվել Եվրամիության պատժամիջոցների Պտղունք գյուղում «Kia»-ն կիսակողաշրջվել է. վարորդը վարելիս հանկարծամահ է եղել Ազգային ժողովի հերթական նիստերը. Օրակարգում 29 հարց է (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնելԹրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ ՍիմոնյանԼավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներիցԿկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծՈ՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդինՎինձորի քաղաքապետը Թրամփի՝ կամրջի մասին պնդումները խելագարություն է անվանելԿհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեցԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և ԲաքուԿրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում էՄի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ ՄակրոնԿանադան մտադիր է Ուկրաինային փոխանցել 10 հազար «Բրաունինգ» ատրճանակՎրաստանի Կուլևի նավահանգիստը կարող է ենթարկվել Եվրամիության պատժամիջոցներիԹրամփը կոչ է անում պահպանել կայունությունը Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափումՊտղունք գյուղում «Kia»-ն կիսակողաշրջվել է. վարորդը վարելիս հանկարծամահ է եղելԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը. պարզաբանումԱԺ օրակարգում Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծն է Քաղբանտարկյալների վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը մերժվեց Ճապոնիան միացել Է Ուկրաինային աջակցելու ՆԱՏՕ-ի ծրագրինՄեքսիկան դադարեցրել է նավթի մատակարարումները Կուբա. Կլաուդիա ՇեյնբաումՀայաստանում ճամփորդելն անվտանգ է. օտարերկրյա այցելուների գնահատականը համընկնում է միջազգային վարկանիշինՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Ռուբիոն փետրվարի 13–16-ը կայցելի Գերմանիա, Սլովակիա և ՀունգարիաԹրամփը պահանջել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող կամրջի սեփականության իրավունքների կեսըՌԴ դիրքերը համաշխարհային միջուկային էներգետիկայի շուկայում մարտահրավեր են ամերիկացիների համար. ԼավրովԱզգային ժողովի հերթական նիստերը. Օրակարգում 29 հարց է (տեսանյութ)ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է ԾիծեռնակաբերդՄակրոնը խոստովանել է Եվրոպայի կախվածությունը ԱՄՆ-ից մատակարարվող հեղուկացված բնական գազիցԵրևանում 16-ամյա հղին դիմել է հիվանդանոց և հայտնել, որ ցանկանում է հղիությունը ընդհատելՑիկլոն է ներթափանցում. սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքովԻշխան Սաղաթելյանից կբռնագանձվի շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, գույքերՁյուն է տեղում. ինչ իրավիճակ է ճանապարհներինԱտոմակայան. Մոսկվան արձագանքում է ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցին` ԱԳ փոխնախարարի շուրթերովՌԴ-ն Եվրասիական տարածքում անվտանգության ճարտարապետություն է ստեղծում. ԼավրովԹՐԻՓՓ-ի միջոցով մեծ մասնավոր կապիտալ է հոսելու Հայաստան․ ՎենսTRIPP. Մոսկվան արձագանքում է ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցին` ԱԳ փոխնախարարի շուրթերով«Ալեքս 33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԱրփինե Սարգսյանի հետ հանդիպումը թեժ է եղել. ՆԳՆ-ն գործի է անցնումՀայաստան-ԱՄՆ գործընկերության նոր փուլ՝ առաջատար տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում․ ԲՏԱ նախարար (տեսանյութ)Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքերՋեյ Դի Վենսը կայցելի Ծիծեռնակաբերդ. Հուշահամալիրի մուտքերը բոլոր կողմերից փակ են

Սինանյանի ժողովրդագրական «անմեղ» ծրագիրը, պատերազմի կանխորոշված ելքն ու Երևանն արցախցիներից ազատելու փաշինյանական նպատակը

Որքան էլ փաշինյանական իշխանությունը վրդովվի կամ նեղվի այս տարիների իրենց գործողությունների, հայտարարությունների, դրանց՝ վերջին պատերազմի հետ կապի, պատերազմի կանխորոշված ելքի վերաբերյալ դավադրության տեսություններից, միևնույն է՝ դրանից չես փախչի, հատկապես, երբ պատերազմական, հետպատերազմական ժամանակահատվածում թույլ տրված ձևակերպումները, որոնք սկզբում ընդամենը ողջամիտ հասարակության զայրույթն առաջացրեցին, ավելի ուշ ցույց տվեցին՝ դրանք ոչ թե անցյալում կատարվածի գնահատական էին, որակում, այլ ապագայի ծրագիր, նպատակ, գրում է 168.am-ը:

Օրինակ, 2019-ին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Աննա Հակոբյանը կարծիք էր հայտնել, որ մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի, որ մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև այդ զոհերը ոչ մի սանտիմետր անգամ մեզ չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը․ պատերազմի արդյունքում, ըստ էության, ունեցանք հենց սա, և մեր մտքում, թերևս, հազար անգամ այս միտքն է ծագել: Այլ հարց է, որ Ադրբեջանի նախագահը ղարաբաղյան հակամարտության էջը փակված է համարում, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ ոչ, բայց զուտ պոպուլիստական տրամաբանության շրջանակում:

Եվ, որ ամենավատն է՝ Փաշինյանի «թեթև ձեռքով» հակամարտության սահմանն ընդլայնվեց, և ըստ էության, հայ-ադրբեջանական հակամարտություն լուծելու խնդրի առջև ենք կանգնած՝ դելիմիտացիա, դեմարկացիա, ՀՀ ինքնիշխան տարածքից ՀՀ զորքերի հետքաշում և այլն:

Սրա մասին շատ է խոսվել, խոսվում է, ուստի սրա վրա չէ, որ կանգ կառնենք: Կանդրադառնանք նրան, ինչը մոռացության է մատնվել:

Մասնավորապես, արցախյան վերջին պատերազմից մեկ ամիս առաջ՝ 2020-ի օգոստոսի 7-ին, առցանց մի քննարկման ժամանակ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարեց, թե «Հայաստանը պետք է դարձնել հայրենիք մեր նման ազգերի համար՝ Իսպանիայի արաբների, ասորիների համար»:

«Այն ազգերի, որոնք ազգային անվտանգության տեսանկյունից վտանգ չեն ներկայացնում և կարող են հեշտությամբ ինտեգրվել Հայաստանում: Այսպիսով, կարելի է փոխել ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում, և դրանից պետք չէ ամաչել, դա ճիշտ քայլ է: Դա հաջողություն կլինի: Պատկերացրեք, որ մենք Հայաստանը կդարձնենք մի երկիր, որը գրավիչ է ոչ միայն հայերի համար»,- ասել էր նա:

Եղան գործիչներ, փորձագետներ, որոնք տոլերանտ վերաբերմունք դրսևորեցին Սինանյանի այս հայտարարության մասով, թե նորմալ է, երբ երկրումդ նաև այլ ազգի ներկայացուցիչներ կարող են ապրել և լինել խառն ամուսնություններ, բայց եղան նաև քաղաքագետներ, փորձագետներ, որոնք դրանում լուրջ վտանգ տեսան, անգամ՝ «սպիտակ եղեռն» հիշեցնող:

Եթե փորձ է արվում ՀՀ ժողովրդագրական խնդիրը լուծել այլ ազգերի միջոցով, ապա մի քանի տարի հետո կարող ենք ունենալ Ֆրանսիայի պատկերը, երբ էթնիկ ֆրանսիացիների թիվը պակասեց՝ երկրում մահմեդականների թվաքանակի ավելացման ֆոնին՝ ելնելով ազգային առանձնահատկություններից, մենթալիտետից:

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը նույնիսկ ենթադրել էր. «Սկզբի համար քրիստոնյա արաբ են ասում, հետո կասեն՝ մահմեդական արաբ, հետո արդեն կբացեն Արցախի հարավում ադրբեջանցիների բնակեցման հարցը, վերջում արդեն առաջ կբերեն թուրքի վերադարձի հարցը Մասիս, Վեդի, Ամասիա, Վարդենիս ու Երևան՝ նախկին Նարիմանովի փողոց: Սա մեծ դավադրություն է հայոց պետականության դեմ, և օր առաջ այս գործակալների ռեժիմը պետք է դեմոնտաժ անել: Նիկոլ Փաշինյան վարչապետով Հայաստանի Հանրապետություն չի լինելու»:

Ի դեպ, պատերազմից 6 օր առաջ՝ սեպտեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով մինչև 2050-ի ռազմավարությունը, հայտարարեց՝ Հայաստանի բնակչությունը մինչև 2050 թվականն առնվազն 5 միլիոնի է հասցվելու:

Հիշեցնենք, որ Փաշինյանն իշխանության սկզբում խոստացել էր մեծ հայրենադարձություն, ինչն այդպես էլ տեղի չունեցավ։ Սինանյանը 2019-ին այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում ասել էր․ «Մեծ ներգաղթի համար նախևառաջ պետք է ստեղծվեն նախապայմաններ, իսկ դրա համար մենք շատ պետք է աշխատենք»:

Թերևս, սա էր պատճառը, որ Զարեհ Սինանյանն արդեն «սպառնալից» տոնով հայտարարեց․ «Չե՞նք ուզում երեխա ունենալ և ապրել հայրենիքում, այլազգիները դա կանեն»:

Եթե հաշվենք Նիկոլ Փաշինյանի կնքած ապաշրջափակման գործարքը, թրքասիրական քաղաքականությունը, թե չի կարելի թույլ տալ, որ թշնամությունը դառնա անկառավարելի, և այն, որ ընտրությունների արդյունքները Փաշինյանի հույսն այս առումով արդարացրեցին՝ ժողովուրդը թուրքի հետ առևտուր անելու, համակեցության գաղափարը ընդունեց և աջակցեց դրան, կարելի է ասել, որ մոտ ենք Սինանյանի նախապատերազմական ծրագրի իրագործմանը: Բայց ոչ թե ասորիներն ու քրիստոնյա արաբներն են լցվելու Հայաստան, Երևան, այլ թուրքերը, ադրբեջանցիները։ Ընդ որում՝ ոչ միայն Թուրքիայում բնակվող, բայց թուրքական պետական քաղաքականության կրող՝ ժողովրդավարական և խաղաղասիրական դիմակի ներքո:

Այսինքն, լինելու է այն, ինչի մասին վերջերս 168.am-ի հետ զրույցում նշել էր պահեստազորի մայոր, գործարար Վահագն Շուշանյանը՝ ասելով, թե Թուրքիային, Ադրբեջանին պետք չի, որ Երևանը ուժով գրավեն, կանեն այնպես, ինչպես Վրաստանում, որտեղ թուրք-ադրբեջանական կապիտալով հսկայական շենքեր են կառուցվում, և իրենց բիզնեսմեններին ստիպում են ապրել այդ շենքերում, բնակեցնեն:

«Նույն բանը Հայաստանում է կատարվելու: Սահմանները բացելուց հետո գալու են և շենքեր են կառուցելու, ապրելու, ընտանիքներին են բերելու, շատ երեխաներ են ունենալու, հետո թե՝ բա մեր հավատքը, մի հատ մզկիթ չսարքե՞նք, հետո դպրոց, դրոշը մի տեղ տեղադրել և այլն: Այս ձևով գալու են և կամաց-կամաց գրավելու են Երևանը, Հայաստանը, և Երևանը դառնալու է կիսամահմեդական քաղաք: Այսօր ասում են՝ 100 տարի առաջ ուրիշ էր, թուրքն այսօր քաղաքակիրթ է: Ոչ մի բան ուրիշ չի, Թուրքիայի պլանները չեն փոխվել»,- ասել էր նա:

Վերջերս ծանոթներիցս մեկը պատմեց, որ իր բնակարանի գնորդը Գերմանիայում բնակվող մի հայ էր, ով ՏՏ ոլորտի լուրջ մասնագետ է և արդեն 6-րդ բնակարանն էր գնում ՀՀ-ում՝ վարձով տալու նպատակով։ Նա ևս կեսկատակ-կեսլուրջ ասել էր, թե ոչ հեռու անցյալում նույն կերպ ՀՀ-ում «ներդրումներ» են անելու նաև թուրքերը, ինչո՞ւ չէ՝ Գերմանիայում բնակվող:

Հ.Գ. Այս համատեքստում հիշեցի, որ տարիներ առաջ Արևմտյան Հայաստանի Դերսիմ և Տիգրանակերտ գավառներից Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու համար Երևան եկած երեք ծպտյալ հայերին Հայ Առաքելական եկեղեցին հրաժարվել էր մկրտել:

Կոմիտաս վարդապետ Հովնանյանն այս թեմայով բանավեճին հիմնավորել էր Մայր Աթոռի որոշումը՝ ասելով. «Ես անձամբ Գերմանիայում հանդիպել եմ մի աղջկա, ով ամուսնացած էր քրդի հետ և ուզում էր ամբողջ ընտանիքով մկրտվել մեր եկեղեցում: Բայց գիտե՞ք՝ ինչի համար. որպեսզի Գերմանիայում կացության թուղթ ստանար: Կային թուրք աղջիկներ, որոնք ուզում էին ամուսնանալ հայերի հետ, և գալիս, մկրտվում էին՝ որպես քրիստոնյա, իսկ վեց ամիս անց հայտարարում էին՝ ի՞նչ է, ջուր մտնելով՝ ես դադարեցի՞ մահմեդական լինելուց, դարձա քրիստոնյա՞. ես դա արեցի, որպեսզի իմ սիրած տղայի հետ ամուսնանամ: Ուրեմն այստեղ ոչ թե կրոնն է խոսում, այլ անձնական կամ քաղաքական շահը:

Մենք՝ հայերս, շատ էմոցիոնալ ենք, շատ ենք տրվում այս բոլոր երևույթներին և ամեն ինչում մեղադրում ենք Հայ Առաքելական եկեղեցուն՝ այս կամ այն բանը չանելու համար: Ինչպե՞ս ենք մենք ուզում պատահական ինչ-որ մեկին, օրինակ, Հասան Հյուսուն անունով, մկրտել իբրև հայ քրիստոնյա՝ առանց իմանալու նրա ինքնությունը: Նախ՝ որևէ մեկն իր հավատքը փոխելու ժամանակ պիտի դիմում ներկայացնի իր համայնքին, այսինքն՝ նա պիտի մահմեդական մզկիթում ներկայացնի իր դիմումը, որ ինքը հրաժարվում է մահմեդականությունից: Ստանալով գրությունը, որ այո՛, իրենք ընդունում են, որ նա դուրս է եկել մահմեդական կրոնի շարքերից, այդ ժամանակ այդ թղթի հիման վրա մենք կարող ենք նրան ընդունել մեր եկեղեցում, սովորեցնել մեր եկեղեցու կրոնը, հավատամքը, դավանանքը, որից հետո նոր մկրտել»:

Նույնկերպ կարող ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում կարող են ՀՀ ներմուծվել հայերին բարեկամ ընդունող, եվրոպականացված, բայց էթնիկ վարքաբանության մեջ տիպիկ թուրքական հոգեկերտվածքով անձինք: Կամ լավագույն դեպքում՝ ՀՀ-ին թշնամի չհամարելը, անցյալի մեղքերի համար ներողություն խնդրելն այս անձինք տեղավորելու են Թուրքիան ժողովրդավար երկիր տեսնելու ցանկության և տրամաբանության մեջ, որի համար գուցեև դրսից գրանտներ են ստացել:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում այլ ազգերի բնակությանը, ապա այստեղ իրանցիները, հնդիկները, որոնք տներ, բիզնեսներ են գնում, կառուցում, իրենց բնավ վատ չեն զգում: Շատ հաճախ՝ իրենց տիրոջ պես են նույնիսկ պահում, գուցե մարդկանց շրջանում դժգոհություններ երբեմն լինում են, բայց պետությունը նրանց երբեք չի նեղել: Իսկ Փաշինյանի իշխանությունն արցախցիներից կմաքրի Երևանը, բայց նրանցից՝ երբեք: Ասածս բնավ չպետք է ընկալել հակառասիստական: