Պետական գաղտնիք պարունակող հայտարարություններ չեմ արել․ կանչեն դատարան, գնալու եմ․ Մովսես Հակոբյան
Պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է, նախկին բարձրաստիճան զինվորականը, որը ներգրավվել է որպես մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն է։
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե գործի մասին ոչինչ ասել չի կարող։ Հակոբյանը հաստատեց, որ գործը վերաբերում է պատերազմից հետո իր ասուլիսին, որի ընթացքում անդրադարձել էր պատերազմի ընթացքին, Նիկոլ Փաշինյանին, նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ հրամանատարական շտաբում գտնվելուն։
Հարցին՝ համարու՞մ է, թե իր հայտարարություններում եղել են կետեր, որոնք պետական գաղտնիք են պարունակել, Հակոբյանը բացասական պատասխան տվեց։
Այն հարցին էլ, թե այս գործում քաղաքական ենթատեքստ տեսնու՞մ է, քանզի իր բոլոր մեղադրանքներն ուղղված էին գործող իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին, Մովսես Հակոբյանն արձագանքեց՝ ինքը քաղաքական գործիչ չէ, որ քաղաքական ենթատեքստ տեսնի։
«Գործն ուղարկվել է դատախազին, վերջինս պետք է որոշի՝ մեղադրանքը կարողանալու՞ է դատարանում պաշտապնել, թե՞ ոչ։ Կանչեն դատարան, գնալու եմ»,-հավելեց ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը։
Հակոբյանը նաև հայտնեց, որ իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...