Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շնորհավոր Ամանոր: Մաղթում ենք առողջություն, խաղաղություն, հաջողություն և բարեկեցություն Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը Մեղրի․Մեծ նախագծերի կիզակետում «Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ բավարարել Խաբի Ալոնսոյի հունվարյան տրանսֆերային պահանջները Կենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի երկրորդ կեսին․ Արմեն Ղազարյան ՀՀ Պաշտպանության նախարարն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Սիսիանում կասեցվել է «Աննա-Դիանա» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Իրանի նախագահի խորհրդականը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին Հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի. Երևանի մետրոպոլիտեն Transfermarkt. Հայտնի է աշխարհի ամենաթանկ դարպասապահի անունը Գեղարքունիքում կանխվել է ձիու մսի վաճառքը. ՍԱՏՄ

Շնորհավոր Ամանոր: Մաղթում ենք առողջություն, խաղաղություն, հաջողություն և բարեկեցությունՀունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը Մեղրի․Մեծ նախագծերի կիզակետում«Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ բավարարել Խաբի Ալոնսոյի հունվարյան տրանսֆերային պահանջներըԱրայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներիԿենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի երկրորդ կեսին․ Արմեն ՂազարյանՀՀ Պաշտպանության նախարարն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքերՉինաստանի կողմից Թայվանի մոտ զորավարժությունները սրում են լարվածությունը տարածաշրջանումTRT Haber. Ստամբուլի մոտ Մարմարա ծովում երկու նավթատարներ աղետի ազդանշաններ են ուղարկելՄադուրո. Վենեսուելայի ռազմաօդային ուժերը 2025–ին ոչնչացրել են 39 թմրանյութ տեղափոխող ինքնաթիռՎալդայի բնակիչները չեն նկատել Պուտինի նստավայրի մոտ շուրջ 100 անօդաչու թռչող սարքերի ժամանումը և ոչնչացումըՎարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էՊենտագոնը F-15 կործանիչներ է մատակարարելու Իսրայելին Սիսիանում կասեցվել է «Աննա-Դիանա» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԻրանի նախագահի խորհրդականը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնինՀունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի. Երևանի մետրոպոլիտենՀամագործակցությունը մեկ բան է, ինտեգրացիան՝ բոլորովին այլ բան. Գալուզինը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասինTransfermarkt. Հայտնի է աշխարհի ամենաթանկ դարպասապահի անունըԳեղարքունիքում կանխվել է ձիու մսի վաճառքը. ՍԱՏՄ«ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հերթական թերլիցքավորման դեպքն է հայտնաբերվել․ կասեցվել է հեղուկ գազի վաճառքըԶբոսաշրջիկները պարտավոր կլինեն վճարել 2 եվրո Հռոմի Տրևի շատրվանը մոտիկից տեսնելու համարԻրանը Կանադայի ռազմածովային nւժերը ճանաչել է որպես ահաբեկչակшն կազմակերպություն. ԱԳՆԷջմիածնում 36-ամյա հարսը դանակnվ հարվածել է սկեսրոջը և ամուսնուն, ապա ամուսինն է դանակnվ hարվածներ հասցրել կնոջըՆազիկ Ավդալյանը Պապոյանին է ներկայացրել սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրըՉինաստանը կոչով դիմել է ուկրաինական հակամարտության կողմերինԱլագյազ-Արթիկ հատվածում բուք է․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՄայր Աթոռը ներկայացրել է Սուրբ ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույցըԼատվիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցումըՀայկ Մարտիրոսյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունում հաղթեց Մագնուս ԿարլսենինՋոշուան վթшրի է ենթարկվել. բռնցքամարտիկը հիվանդանոցում է․ կա 2 զnhԴերասան Ջորջ Քլունին և ընտանիքը Ֆրանսիայի քաղաքացիություն են ստացելՌոնալդուն հայտնել է, թե երբ է ավարտելու կարիերանTRT Haber. Ստամբուլում ձերբակալվել է «Իսլամական պետության» անդմ լինելու մեջ կասկածվող 110 անձԱրմեն Գրիգորյանը 252 հազար դրամ արժողությամբ վիuկի է նվեր ստացել ԱՄՆ դեսպանությունից. FactorՊուտինը Սուրբ Ծննդյան և գալիք Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Վահագն ԽաչատուրյանինԱռողջապահության նախարարությունը հերքում է տարածել առողջության պարտադիր ապահովագրությանն առնչությամբ տարածված հրապարակման վերաբերյալԿրկին հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը՝ կրած անհարմարությունների համար․ ՊետրոսյանԵրևանի քրեական ոստիկանները խոշոր չափի թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Երևանի Սարի Թաղ փողոցի Որմնադիրներ հասցեում տուն է այրվելՌուսաստանի քննչական կոմիտեն ավարտել է բլոգեր Արսեն Մարգարյանի գործի քննությունըԶելենսկին հայտարարել է` Ուկրաինան կախված է ԱՄՆ-ի օգնությունիցՉինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները նշանակալի առաջընթաց են արձանագրել. ՉԺՀ դեսպանի շնորհավորանքըՏոնական օրերին սննդային անվտանգության պահպանման կարևոր կանոններԵրևանում մայրը պարբերաբար բռնnւթյան է ենթարկել 5-ամյա երեխային. մանկապարտեզի աշխատակիցներն ահազանգել են ոստիկանությունԹանգարաններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն 2026 թվականի հունվարի 1-ին և 2-ին. ԿԳՄՍՆ Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՏոնական օրերին շտապօգնության ծառայությունը կաշխատի ուժեղացված ռեժիմովՄենք խորապես մտահոգված ենք ՌԴ նախագահի նստավայրի վրա հարձակմшն մասին հաղորդագրություններից. ՄոդիՌուսաստանի ՊՆ–ն առաջին անգամ ներկայացրել է «Օրեշնիկը» և հայտարարել, որ այն մարտական ​​հերթապահության է անցել ԲելառուսումՉինական ռմբակոծիչները թռիչքներ են իրականացրել Թայվանի մոտակայքում
Հայաստան

Իշխանությանը հետաքրքրում է ոչ թե հայոց պետության հարատևությունն, այլ, հենվելով մեր ժողովրդի «գլուխ պահելու» հոգեբանության վրա, միայն մտածում է...

Տարիներ ի վեր Հայաստանում քննարկման առարկա է դարձել բանակի խնդիրը։ Այժմ չեմ ցանկանում խոսել ՀՀ զինված ուժերում նախկինում և ներկայում եղած թերությունների մասին։ Սակայն համոզված եմ, դրանց նվիրված քննարկումները հիմնականում եղել են սիրողական մակարդակի վրա։ Բացատրեմ, թե հատկապես ինչ նկատի ունեմ։ Շատ «փորձագետներ» բազմիցս բարձրացրել են, որ Հայաստանում պետք է անցում կատարվի դեպի պրոֆեսիոնալ, այն է՝ վարձու բանակ։ Ավելին, նաև լուրջ առաջարկություն է եղել, որ մինչ այդ առաջնագիծը պետք է պաշտպանեն ոչ թե ժամկետային, այլ պայմանագրային զինծառայողները։ Իհարկե, այս ամենն ասվել է թերևս անկեղծ մտահոգությամբ երիտասարդ զորակոչիկների ճակատագրի նկատմամբ։

Այսօր արդեն պարտությունից հետո, տարբեր գործիչների, այդ թվում Արցախի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից ներկայացվում է առաջիկա սպասվելիք բանակային բարեփոխումների հարցը, այն է՝ անցում պրոֆեսիոնալ բանակի, իսկ մինչ այդ ծառայության ժամկետի կրճատում։ Եթե հաշվի առնենք նաև վարչապետի վերջերս արված հայտարարությունը, որ բանակային պատրաստվածությունը կկատարվի հինգ տարին մեկ, հնգամսյա վարժանքներով, ապա իշխանությունների առաջիկա անելիքներն ուրվագծվում են։

Այժմ, չլինելով ռազմական փորձագետ, ցանկանում եմ մի փոքր վերլուծություն անել անցյալից և ներկայից ու հարցեր ուղղել մեր հասարակությանը։
Նախ, մեջբերում անեմ Նիկոլո Մաքիավելիի «Տիրակալը» քաղաքագիտական անմահ աշխատանքից։ Իր աշխատանքում, Մաքիավելին, բացի պետության և իշխանության ամրապնդմանն ուղղված տարբեր խորհուրդներից, անդրադարձ է կատարում նաև պետության զինված ուժերին։

Հատվածներ «Տիրակալի» XII-րդ, «Զորքերի տեսակների և վարձկան զինվորների մասին» գլխից․
«Իսկ բոլոր պետություններում, ինչպես ժառանգաբար ստացած, այնպես էլ խառը և նոր, իշխանության համար հիմք են ծառայում լավ օրենքներն ու լավ զորքը։ Բայց լավ օրենքներ չեն լինում այնտեղ, որտեղ լավ զորք չկա, և, ընդհակառակն, որտեղ կա լավ զորք, այնտեղ լավ են նաև օրենքները, ուստի, չխոսելով օրենքների մասին, ուղղակի անցնում եմ զորքին։

Սկսեմ նրանից, որ զորքերը, որոնց միջոցով տիրակալը պաշտպանում է իր երկիրը, լինում են սեփական, դաշնակցային, վարձկան կամ խառը։ Վարձկան և դաշնակցային զորքերը անօգուտ են ու վտանգավոր։ Երբեք ամուր կամ հարատև չի լինի այն իշխանությունը, որը հենվում է վարձկան զորքի վրա, քանզի վարձկանները փառասեր են, անկարգապահ, հակված գժտությունների, ամբարիշտ են բարեկամների նկատմամբ և վախկոտ՝ թշնամու դիմաց, ուխտադրուժ են և սրբապիղծ, առաջին իսկ վճռական գրոհը նրանց պարտության է մատնում։ Իսկ խաղաղ ժամանակ նրանք քեզ կկեղեքեն ոչ պակաս չափով, քան թշնամին պատերազմի ժամանակ։ Դա բացատրվում է նրանով, որ նրանք կռվում են ոչ թե խանդավառության կամ այլ կրքի թելադրանքով, այլ չնչին ռոճիկի համար, ինչն, անշուշտ, բավական չէ, որ նրանք անձնվիրաբար ծառայեն։ Նրանք քեզ սիրով կծառայեն խաղաղ ժամանակ, բայց բավական է պատերազմ սկսվի, որ թիկունքը քեզ դարձնելով փախչեն»։

Ապա հեղինակը բազմաթիվ օրիակներ է բերում համաշխարհային պատմությունից, փաստերով ապացուցելով իր թեզերի ճշմարտացիությունը։
Գլուխ XIII-րդ, «Դաշնակցային, խառը և սեփական զորքերի մասին»․

«Դաշնակցային զորքերն անօգուտ զորքերի տարատեսակներից են, որոնք պատկանելով ուժեղ տիրակալի, այլոց կողմից հրավիրվում են օգնության և պաշտպանության համար։ Ոչ այնքան վաղուց այդ զորքերի ծառայությունից օգտվեց Հուլիոս պապը Ֆեռարայի դեմ պատերազմելիս․ հիասթափվելով իր վարձկաններից, նա Իսպանիայի թագավոր Ֆերդինանդի հետ պայմանավորվեց, որ վերջինս օգնի հեծելազորով ու հետևակով։ Այդ զորքերն ինքնին կարող են իրենց տիրակալին գերազանց ու օգտավետ ծառայություն մատուցել, բայց օգնության համար նրանց դիմելը հղի է վտանգավոր հետևանքներով, քանզի նրանց պարտությունը կարող է տիրակալի կործանման, իսկ հաղթանակը՝ կախվածության պատճառ դառնալ»։
․․․
«Եվ այսպես, թող դաշնակցային զորքեր հրավիրի նա, ում հաղթանակ պետք չէ, քանզի այդ զորքերը վարձկաններից ավելի վտանգավոր են և կարող են դառնալ հրավիրողի գերեզմանափորը։ Նրանք գործում են միասնաբար և ենթարկվում են միայն իրենց տիրակալին, իսկ վարձու զորքերին հաղթանակից հետո և՛ ավելի երկար ժամանակ, և՛ ավելի բարենպաստ հանգամանքներ են պետք քեզ վնասելու համար։ Նրանց շարքերում պակասում է միասնությունը, նրանց դու ես հավաքել ու վճարել, և նա, ում կարգել ես նրանց ղեկավար, չի կարող միանգամից այնքան հզորանալ, որ դառնա քո ախոյանը։ Կարճ ասած, վարձու զորքերում վտանգավոր է անփութաջանությունը, դաշնակցային զորքերում՝ քաջությունը։ Այդ իսկ պատճառով, խելացի տիրակալները միշտ գերադասել են ունենալ իրենց զորքը՝ համոզված լինելով, որ ավելի լավ է պարտություն կրել սեփական զորքով, քան հաղթել ուրիշի զորքի օգնությամբ, քանզի կատարյալ չէ այն հաղթանակը, որը ձեռք է բերվել ուրիշի զենքով»։

Եվ նորից, բոլոր թեզերն ապացուցվում են պատմական փաստերով։ Եվ ի՞նչ եք կարծում, արդյո՞ք աշխարհը փոխվել է 16-րդ դարից հետո։ Վստահաբար կարող եմ ասել՝ ոչ։
Այժմ, ըստ հերթականության․

Հայաստանում տարիներ արդեն գործում է պայմանագրային, այն է՝ վարձու զինծառայությունը։ Կա՞ն արդյոք հետազոտություններ այդ ծառայության արդյունավետության մասին։ Որքան ինձ է հայտնի, սահմանամերձ մարզերում, որտեղ հատկապես շատ է գործազրկությունը, մարդիկ գնում են պայմանագրային ծառայության, ոչ այնքան նվիրումով, որքան «մի կտոր հացի համար»։ Սահմանը պահող, զորացրված զինվորներից եմ լսել, որ երբ իրենց փոխարինում էին պայմանագրայինները, հաճախ գինովցած էին լինում, քնում էին դիրքերում, ի տարբերություն ժամկետայինների։

Ընդդիմախոսներս կհակաճառեն, թե ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մեծ մասում զինծառայությունը կամավոր է՝ պայմանագրային։ Այո՛, երկրներ կան, որոնք ընդհանրապես բանակ չունեն, ինչպես Իսլանդիան,Կոստա Ռիկան։ ՆԱՏՕ-ի անդամ հիմնական հզոր երկրներն ունեն ժամանակակից հրթիռային, միջուկային ռազմական արսենալ և վաղուց, շատ վաղուց ցամաքային մարտեր չեն մղում, այլ հակառակորդին հասցնում են օդային մահացու հարվածներ։ Իսկ պանթուրքական նկրտումներով Թուրքիայում ծառայությունը պարտադիր է։ Կոստա Ռիկայի և Իսլանդիայի օրինակներն էլ տեղին չեն՝ նայեք քարտեզին։

Ինչ վերաբերում է դաշնակցային զորքերին, ապա Հայաստանում թունդ բանավեճ է ընթանում, թե որոնք պետք է լինեն մեր ռազմական դաշնակիցները՝ Ռուսաստա՞նը, թե՞ ՆԱՏՕ-ն։ Այսօր ռուսական զինված ուժերը ոչ միայն Հայաստանի արտաքին սահմաններն են պաշտպանում, այլև մեր անվտանգությունը։ Մի պահ ենթադրենք, որ Հայաստանի ղեկավարությունը, ինչպես արևմտամետներն են ցանկանում, պահանջում է ռուսական զորքերի և սահմանապահների դուրսբերումը։ Եվ ի՞նչ եք կարծում, դուրսբերումից հետո, անմիջապես ՆԱՏՕ-ական զորքերը պետք է հասնեն և պաշտպանե՞ն մեր սահմանները։ Եթե նույնիսկ այդպիսի բանավոր պայմանավորվածություն լինի, ապա մի քանի ժամվա ընթացքում ադրբեջանա-թուրքական զորքերը կգրավեն ողջ Հայաստանը։ Այսօր արդեն Հայաստանի պարտված իշխանությունն իր միակ հույսը դրել է ռուսական խաղաղապահների վրա; Այդ են վկայում և ՀՀ ԳՇ պետի և ԱԽ քարտուղարի խոսքերը և իրադարաձությունները Ադրբեջանի կողմից Հայաստանի գրավյալ տարածքներում։ Գյուղացիների միակ հույսը անասուններին արածեցնելու, խոտհարք անելու՝ մնացել է ռուսական զորքի վրա։

Եվ այս պայմաններում, սպասվելիք սահմանազատման աշխատանքների ժամանակ, ձեր կարծիքով ո՞ր կողմն է շահելու, նա ով վստահաբար առա՞ջ է շարժվում, թե՞դաշնակցի զորքերին ապավինողը, մանավանդ որ դաշնակիցդ քո թշնամու թշնամին չէ (կարդացեք Մաքիավելի)։Հարգելի արևմտամետներ, համոզված եղեք, որ եթե ռուսական խաղաղապահների փոխարեն լինեին ՆԱՏՕ-ականները, ապա նույն կերպ կվարվեին, եթե ոչ ավելի վատ, հաշվի առնելով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գործոնը։

Հարց Հայաստանի «խաղաղասեր» իշխանությանը։ Եթե հանկարծ փոխվի աշխարհաքաղաքական իրավիճակը և առանց մեր կամքը հարցնելու, մեր դաշնակիցը հեռանա տարածաշրջանից, ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր հայրենիքը, ձեր պատկերացրած փոքրաթիվ պայմանագրային բանակո՞վ։
Անցյալ տարվա նոյեմբերի մեր պարտությունից հետո, հակառակորդը չի հանգստացել և արդեն որերորդ անգամ տեղի են ունենում թուրք-ադրբեջանական զորավարժություններ։ Եվ ի՞նչ եք կարծում, դրանք ո՞ւմ դեմ են նախապատրաստվում պատերազմի։ Կարծես այս ամենը մեզ չի վերաբերում և մենք խաղաղություն մուրալով, կարծես վերջնականապես կազմաքանդում ենք առանց այն էլ բարոյալքված մեր բանակը։

Ի՞նչ անել․

Պե՞տք է արդյոք բարեփոխումներ անել բանակում։ Այո՛, ոչ միայն պետք է, այլև այն ծայրահեղ անհրաժեշտություն է։ Խիստ պայմանականորեն ասած՝ ժողովուրդները լինում են կոտորող, կոտորվող և ինքնապաշտպանվող։ Մենք դարերի ընթացքում «ընտրել» ենք «խաղաղասեր», այն է՝ կոտորվող լինելը։ Այս տարածաշրջանում պետություն, էլ չեմ ասում՝ ուժեղ պետություն, ունենալու համար դատապարտված ենք լինել ինքնապաշտպանվող պետություն, ինչպիսիք են եղել և են Շվեյցարիան, Իսրայելը, Սինգապուրը։ Պետք է ստեղծել իրական, այլ ոչ հռչակված՝ ԱԶԳ-ԲԱՆԱԿ։
Բարեփոխումները պետք է վերաբերեն բոլոր ոլորտներին։ Թվարկեմ դրանց ոչ ամբողջական ցանկը, հաջորդականությունը կարևոր չէ, դրանք պետք է ընթանան զուգահեռաբար․
1. Բարեփոխել Ռազմական Համալսարանի ողջ ուսումնական ծրագիրը․
Կրթել և դաստիարակել պրոֆեսիոնալ, հայրենիքին նվիրված, արժանապատիվ սպայական անձնակազմ։ Համալսարան ընդունվելն ու սպայի կոչումը պետք է պատվաբեր լինի հասարակության մեջ։
2. Վերականգնել ԲՈՒՀ-երում ռազմական ամբիոնները։ Ինչպես ԽՍՀՄ տարիներին էր, շաբաթվա մեկ օրն ամբողջությամբ պետք է լինի ռազմագիտություն առարկան։ ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո, արդեն կրտսեր սպայի կոչումով, ըստ մասնագիտության, շրջանավարտներն անցնում են ծառայության։ Ծառայության ընթացքում, պայմաններ են ստեղծվում նրանց համար մասնագիտական առաջընթացը շարունակելու համար։
3. Ժամկետային զորակոչիկները մի քանի ամիս անցնում են լուրջ զինվորական պատրաստվածություն, մինչև իրենց զորամաս մեկնելը։ Ծառայության ընթացքում խրախուսվում և հնարավորություն է տրվում զինվորներին ընտրել մասնագիտություն, պատրաստվել զորացրվելուց հետո ԲՈՒՀ ընդունվելու։
4. Ծառայությունն անցած բոլոր անձինք համարվում են ռեզերվիստներ (ինչպես մինչև այսօր Շվեյցարիայում է), պարբերաբար մասնակցելով զորավարժությունների, հստակ իմանալով և անհրաժեշտության դեպքում ներկայանալով իրենց զորամաս։
Բացառվում է, այսպես կոչված կամավորական ջոկատների ստեղծումը։ Ի վերջո, պետությու՞ն ենք, թե ոչ։ Լուծարվում է ԵԿՄ կոչվող, իրականում իշխանությանը սպասարկող զինված ավազակախումբը։
5. Դպրոցներում լուրջ հիմքերի վրա դնել ռազմագիտություն առարկան։ Դպրոցներում պարտադիր ներմուծել սկաուտական շարժում։ Դպրոցականները արձակուրդներին սկաուտական արշավների են մասնակցում՝ «Բարձրացիր՝ բարձրացուր» նշանաբանով, «ճանաչիր հայրենիքդ» ծրագրով։ Նրանք ճանաչում են ողջ Հայաստանը, ընկերանում տարբեր մարզերի իրենց հասակակիցների հետ, սովորում արշավային կյանքին, խմբային մտածողությանը, միմյանց օգնելուն։ Վերանում է «ղարաբաղցի, ապարանցի, արտաշատցի, լենինականցի, երևանցի» բաժանումը։
6. Ոչ միայն օրենքով է բացառվում բանակում չծառայածին պատգամավոր, պետական պաշտոնյա լինելն, այլև Հայաստանում ստեղծվում է այնպիսի մթնոլորտ, որ բանակում ծառայելը պատվի հարց է։
7. Հիմնել և զարգացնել ռազմական արդյունաբերություն։ Իհարկե, մենք չենք կարող այդ ոլորտում մրցել աշխարհի հզորների հետ, բայց կարող ենք առայժմ անել նվազագույնը․ ունենալ հրաձգային ժամանակակից զենքերի, արկերի, ականների, փամփուշտների արտադրություն։ Եվ մեր երկրի համար ռազմական արդյունաբերությունը պետք է լոկոմոտիվի դեր կատարի գիտության ու արդյունաբերության այլ ոլորտների զարգացման համար։

Ցանկը կարելի է շարունակել։

Այս ամենն իրականացնելուց հետո, արդեն մենք չենք փնտրի հովանավորներ, չենք կատարի մտավարժանքներ, թե որն է ավելի լավ հովանավոր՝ Ռուսաստա՞նը, թե՞ Արևմուտքը։ Եվ այդ հովանավորներն այլևս մեզ չեն «օգտագործի», ելնելով իրենց շահերից, այլ կսկսեն հարգել և կդառնան իրական դաշնակիցներ։

Կգիտակցե՞նք արդյոք այս ամենի անհրաժեշտության մասին, թե՞ ․․․
Թե՞ կշարունակենք քարոզել «խաղաղություն», մինչև վերջնականապես կորցնենք պետությունը և մեր սովորության համաձայն հայհոյենք Թուրքիային, Ադրբեջանին, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, ԵՎրոպային։

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իշխանությանը հետաքրքրում է ոչ թե հայոց պետության հարատևությունն, այլ, հենվելով մեր ժողովրդի «գլուխ պահելու» հոգեբանության վրա, միայն մտածում է իր իշխանության մասին, ապա կանխատեսումներս հոռետեսական են։

Ավետիք Իշխանյան